News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2019 թվականը կարող է մտնել հետազոտությունների պատմության մեջ ամենատաք տարիների հնգյակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նման կանխատեսմամբ հանդես է եկել Ժնեւում Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը:

«Կազմակերպությունն ակնկալում է, որ 2019 թվականը կմտնի հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների հնգյակում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պետտերի Տաալասը՝ նշելով «մոլորակի համար բազմաթիվ հետեւանքներով վտանգավոր բարձր ջերմաստիճանի սպառնալիքի» մասին:

Հղում անելով Եվրոպական կենտրոնի տվյալներին՝ կազմակերպությւոնը նշում է, որ հաշվի առնելով ընթացիկ տարվա հուլիս ամսվա առաջին 29 օրերի բարձր ջերմաստիճանը, այդ ամիսը կդառնա ամենատաք ամիսը, մինչ այժմ ամենատաքը համարվում էր 2016թ. հուլիսը: Եվրոպայի մի շարք երկրներում ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշի է հասել՝ հանգեցնելով տրանսպորտի աշխատանքի խափանմանը, ազդելով մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա, արագացնելով Արկտիկայում սառույցների հալման գործընթացը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ին՝ միջին ժամկետներից 20-25 օր շուտ
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող  ջերմաստիճանները, ինչպես նաև...
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Ամենաշատ