News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 5-ին, Խնձորեսկում  ներկա է գտնվել համայնքապետարանի միջոցներով կառուցված նոր հրապարակի բացման արարողությանը:

Հրապարակում նաեւ բացվեց նոր արձան` «Կինը կուժով», որը խորհրդանշում է խնձորեսկցի կնոջը, ինչպես նաեւ ջրի անխափան մատակարարման առկայությունը համայնքում:

Խնձորեսկից Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր երեկոյան ելույթ է ունենալու Վերածննդի հրապարակում։

Նշենք, որ այսօր Խնձորեսկում արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Սպարապետի օր» տոնական միջոցառումը: 

«Սպարապետի օրը»  բոլոր ժամանակների մեր սպարապետների ոգեկոչման տոնական միջոցառումն է։ Խնձորեսկում, Անապատ վանքի բակում է գտնվում 18-րդ դարի ազգային- ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի շիրիմը։

Տոնական միջոցառումները մեկնարկել են ժամը 13։00-ից։ Մինչև ուշ գիշեր նախատեսվում են համերգներ, ազգային խաղեր, ավանդական պարի ուսուցում, թատերական բեմականացումներ, տաղավարներում տարբեր ձեռագործ իրերի, ավանդական ուտեստների ցուցադրություն-վաճառք, հյուրասիրություն և այլն։ Միջոցառումը կեզրափակվի գալա-համերգով, որը կավարտվի 22։00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել