News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը դեպքից երկու ամիս անց կարճվել է։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերջինս նշեց, որ Հարությունյանը հետ է վերցրել իր բողոքը։

Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը դիմել էր իրավապահներին և հայտնել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք իրենց շենքի բակում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում էր դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

 Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի փաստի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Ակտիվիստին ծեծի ենթարկելու համար կասկածվում էր ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ