News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տիկնոջ հետ Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվա տոնակատարությանը։ Նրան ուղեկցում էին ԱԱԾ տնօրենը, պաշտպանության եւ տարածքային կառավարման նախարարները։ Խնձորեսի ճոճվող կամրջի վրա նրանք պարեցին, վարչապետը «լայվ» մտավ։

Խնձորեսկում բացվեց նոր հրապարակ եւ կժով կնոջ արձան։Այստեղից Փաշինյանն ու նրա ուղեկիցները մեկնեցին Արցախի մայրաքաղաք։

Ստեփանակերտում մեկնարկում են համահայկական 7-րդ խաղերը, որոնք կընթանան մինչեւ օգոստոսի 17-ը։ Խաղերին այս տարի մասնակցում է 35 երկրների 161 քաղաքներից ավելի քան 5244 մասնակից։

Մինչ այդ տեղի ունեցավ ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանարահավաք։ Փաշինյանը դեռ արձակուրդի ընթացքում «լայվով» արցախցիներին հրավիրել էր Վերածննդի հրապարակ` կարևոր խոսակցության։ Ելույթը նա սկսեց այն կարգախոսով, որ 1988-ին հնչել էր նույն հրապարակում։ Փաշինյանը հեղափոխության սահմանները բացեց՝ այն հայտարարելով համահայկական՝ ներառյալ Արցախը, եւ հետեւաբար նոր իրողությունները պետք է ազդեցություն ունենան նաեւ Արցախում։

Վարչապետը ձեւակերպեց խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչեւ 2050 թվականը՝ ապահովելով տնտեսական արդյունքներից մինչեւ սպորտային մեդալներ։

Այնուետեւ թվարկեց մի քանի կեոնսենսուս, որոնք ըստ նրա՝ հնարավոր կդարձնեն համահայկական միասնությունը։ Կոնսենսուս N 1՝ իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառել, N 2՝ ժողովուրդն է իշխանություն ձևավորողը, եւ Արցախի նախագահի ընտրություններում Հայաստանը լինելու է ժողովրդի ազատ կամարտահայտության երաշխավորը։

Եվ վերջին կոնսենսուսը՝ 6-րդը, որը Փաշինյանն ասաց ամենագլխավորն է՝ բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի ինքնորոշման եւ եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, եւ որեւէ լուծում ընդունելի կլինի ժողովրդի հավանության դեպքում։ Այս սկզբունքը, ասաց, ընդգծում է ցույց տալու համար, որ դավադրության կասկածներն անմիաստ են։  Փաշինյանը խոսեց մոտ 1 ժամ՝ ելույթն ավարտելով հայտնի կոչով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «լայվ» էր մտել, ինչպես ինքն էր տեսանյութը վերնագրել՝ արձակուրդի վերջին օրը ամփոփելու արձակուրդը։ Փաշինյանը պատմեց, որ այս օրերին ծանոթացել է մի գաղտնի փաստաթղթի, որ պատրաստվել էր 2014-ին նախորդ իշխանությունների պատվերով, եւ ըստ նրա՝ վկայում է, որ Հայաստանը որպես պետություն ձախողված է։

Այս հայտարարությանը սուր արձագանք հաջորդեց։ Ընդդիմախոսները պնդում են, որ պետական գաղտնի փաստաթուղը, եթե այն իսկապես գոյություն ունի, ենթակա չէ հրապարակման, եւ որ անթույլատրելի է ձախողված ներկայացնել մի պետություն, որը փաստացի պատերազմի մեջ է։

Արարատի ճանապարհին պայթյունի կազմակերպիչների ձերբակալությամբ միջադեպը չավարտվեց։ Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի «Ռենջ Ռովերը», որ պայթյունից վնասվել էր, հենց ոստիկանների ներկայությամբ դեպքի վայրից հեռացրեց նրա թիկնապահը։ Շուտով նա ձերբակալվեց։ Հաջորդ օրը ձերբակալվեց նաեւ Շշի Մելոյի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, ըստ տեղեկությունների, նրա ցուցումով էր թիկնապահը հեռացրել մեքենան։ Այս ձերբակալությունը կարճ տևեց, մեկ օր անց նրան ազատ արձակեցին ։ Ռոբերտ Մանուկյանը սակայն պնդում է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել՝ բռնություն գործադրելով, եւ նրանց դեմ վարույթ սկսելու համար դիմել է ՀՔԾ-ին։

Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց կալանքից, «Մարտի 1»-ի գործով նախկին բարձրաստիճան ոստիկանը մեղադրվում է  Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։ Նրա կալանքի ժամկետը երեկ ավարտվեց, իսկ ՀՔԾ քննիչը միջնորդություն չներկայացրեց դատարան ժամկետը երկարաձգելու համար: Գեղամ Պետրոսյանը հայտարարեց, որ մեղադրանքը զրոյական է եւ շուտով կհանվի։

Քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին այսօր դատարանը որոշեց թույլատրել մինչև սեպտեմբերի 10-ը բուժման նպատակով բացակայել Հայաստանից: Նա մեղադրվում է 3 հոգու առեւանգումը կազմակերպելոը համար։ Լրագրողների հետ Դոն Պիպոն տրամադրված չէր խոսելու, միայն  սուրճ առաջարկեց հաջորդ նիստից հետո։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 530 դրամ, բրիտանական ֆունտը 530 դրամ է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33։

Հայաստանում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32:

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 16․08․2019
Աղյուսագործների փողոցի մի քանի տներ զրկված են կոյուղագծից․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 15․08․2019
Զրո լավատեսություն էր կառավարության շենքի առաջ, ցուցարարները նույն փաստաթղից առանձնացրել էին ռիսկեր․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 14․08․2019
Քննչական կոմիտեն այսօր հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 13․08․2019
Այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես է հայ զինծառայողը հայտնվել ադրբեջանական գերության մեջ․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 12․08․2019
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը այսօր մի ամբողջ ասուլիս նվիրեց հերքումներին․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 09․08․2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին Փաշինյանը խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում․․․․