News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախը Հայաստան է, եւ վերջ: Այս մասին այսօր Ստեփանակերտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է Համահայկական 7-րդ խաղերի բացմանը:

Վարչապետը մանրամասն թվարկել է մինչեւ 2050թ. Հայաստանի նպատակներն ու նշել.

«Շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ ոչինչ ասված չէ Արցախի մասին: Պատասխանը պարզ է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Ծրագրերը կիրականացվեն մինչեւ 2050թ.; Օրինակ, առողջապահության 100% հասանելիություն մենք կտրամադրենք ավելի շուտ: Կառավարությունը մինչեւ 18 տարեկանների համար բյուջեի հաշվին բժշկական եւ հիվանդանոցային ծառայությունների իրականացման որոշում է կայացրել»:

Նրա խոսքով՝ հանրահավաքից հետո մարդիկ կքննարկեն ծրագրերի իրատեսական լինելը:

«Յուրաքանչյուր հայ պետք է իրեն երկու հարց տա եւ պատասխանի դրանց՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք, որ Հայաստանը լինի այդպիսի Հայրենիք, եւ պատրա՞ստ է նա արդյոք ստեղծել այդպիսի Հայրենիք: Դա սկզբունքային հարց է: Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս պետք չեն: Մեզ պետք են անիրական ծրագրեր: Այն ծրագրերը, որոնք բոլորն անհնար են համարում, հայ ժողովուրդը ապացուցել է, որ անիրականը կարելի է իրականացնել»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակով անհրաժեշտ է կոնսոլիդացնել ողջ հայության ջանքերը:

Ընդ որում, Փաշինյանը նկատել է, որ համաձայն չէ այն պնդման հետ, որ կապիտալն ու ներդրումները հայրենիք չունեն: Նրա խոսքով՝ դա Հայաստանն է ու Արցախը, եւ դրա բազմաթիվ պնդումներ կան՝ Քըրք Քըրքորյան, Վաչե Մանուկյան, Էդուարդո Էռնեկյան, Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան եւ շատ ուրիշներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ