News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Հիշեեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեւակերպել էր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչեւ 2050 թվականը․ «Ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն  հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% -ոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»:

Տպել
Ամենաշատ