News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Ամերիաբանկը Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկերն էր: Այս տարվա Սամմիթին առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր՛՛Ameriabank Challenge՛՛ մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին և Սամմիթի փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին 1000 և 2000 ԱՄՆ դոլարի մրցանակներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

Սամմիթի 7 օր տևողությամբ հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր  ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին,որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր:

Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ»:

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,-նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Նշենք, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափերից ընտրված շուրջ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ