News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում  վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 57 մարդ մահացել եւ շուրջ 20 000 մարդ հոսպիտալացվել է  ջերմային հարվածներով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գլխավոր հրդեհային վարչությունը, որը կատարում է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ  շտապօգնության գործառույթներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ անցյալ 7 օրերին ամբողջ Ճապոնիայով ջերմային հարվածներով հոսպիտալացվել է 18347 մարդ:

Սաստիկ շոգն անցյալ շաբաթ հաստատվել է ամբողջ Ճապոնիայի տարածքում. երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիսուսի 39 աստիճանի:

Տուժածների եւ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հիմնականում տանը օդորակիչ չեն միացնում տնտեսելու նպատակով:

Երկրի իշխանությունները կոչ են անում գլխարկներ կրել, շատ հեղուկ խմել եւ երկար ժամանակ արեւի տակ չգտնվել:

Անցյալ տարի շոգի պատճառով մահացել էր ավելի քան 150 մարդ, տասնյակ հազարավոր բնակիչներ հոսպիտալացվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ