News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք,  վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին  դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշներով մեքենաների շուրջ ստեղծված խնդրին
Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով...
Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են
Ավելի քան 4000 ռուս զինծառայողներ զորավարժություններ են սկսել Հայաստանում, Ռոստովում եւ Վոլգոգրադում
Transparency International. Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան
Ընդ որում, կենտրոնը ինչ-ինչ պատճառով տվյալներ չի նշել ԱՄՆ-ի մասով...
Lenta-ն՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը Փաշինյանին արձագանքի մասին
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Facebook-յան գրառումը որոշակիորեն վիրավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն...
Ամենաշատ