News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ-ների ազատությունները խախտվել են ԵԱՀԿ բոլոր երկրներում
Անցած տարվա ընթացքում ԶԼՄ-ների ազատությունը ենթարկվել է ճնշման...
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին եւ ապահովել առաքելության անդամների անվտանգությունը...
Արցախցիների իրավունքները չընդունելը անհարմար վիճակի մեջ է դնում բացասական հայտարարություններ անողներին. ԱԳՆ
Արցախը ժողովրդավարական ընտրությունների անցկացման լուրջ փորձ է կուտակել...
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել. ՀՀ ԱԳՆ
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են...
Պատրուշեւը հանդիպել է Ալիեւի հետ
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր․․․
ԵԱՀԿ դիտարկումն Օմարի լեռնանցքում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները...