News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 8-ին կհանդիպեն Կառավարության անդամների հետ՝ քննարկելու աշխատակիցների պահանջները։ Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, ընկերությունների աշխատակիցները պատրաստվում էին իրականացնել բողոքի ակցիա, սակայն կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել էին ոստիկանության Աշտարակի բաժանմունք։

Նշենք, որ «Հյուսիս-հարավի» շինարարության հիմնական կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, եւ այժմ իսպանական ընկերությանը ծառայություններ մատուցած ընկերությունները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման եւ երաշխիքային գումարներից վճարի արդեն 1 տարի չվճարած գումարները։

NEWS.am-ի հետ զրույցում ենթակապալառու ընկերության աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ իրեն ոստիկանության բաժանմունքում հորդորել են՝ չիրականացնել բողոքի ակցիա եւ չփակել Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը։

«Աշտարակի ոստիկանապետ Մարտիրոսյանն ասաց, որ կմիջնորդի, որպեսզի կայանա հանդիպում Կառավարության անդամների հետ, օգոստոսի 8-ին, նիստից հետո կհանդիպենք աշխատակիցների հետ, կքննարկենք մեր պահանջը»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ