News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանն արգելափակում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդը: Այս մասին հայտարարվեց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի եւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի համատեղ մամուլի ասուլիսում:

Բագրատ Միկոյանի խոսքով՝ գովազդի թույլտվության համար քաղաքապետարան դիմելու հերոսապատումը շարունակվում է արդեն մոտ կես տարի: Ընդ որում՝ գրքի վաճառքի հետ կապված խնդիրներ չկան՝ Հայաստանում գիրքը ամենատարածված գրքերի տասնյակում է եւ բեսթսելեր է Մոսկվայում: Հիշեցնենք, որ գիրքը հրատարակվել է հայերեն եւ ռուսերեն:

Խնդիրն ավելի մանրամասն ներկայացրեց Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրա խոսքով՝ դեռեւս ապրիլին իրենք դիմել են քաղաքապետարան գովազդի թույլտվություն ստանալու համար: «Ես զարմացած եմ վարչարարության խնդրի հետ կապված  քաղաքապետարանում տեղի ունեցողից: Սա այն բանի քրեստոմատիական օրինակն է, թե ինչպես չպետք է լինի»,- արձանագրեց փաստաբանը:

Պարզվել է, որ դիմումը ներկայացվել է ապրիլի վերջին: Քաղաքապետարանը մինչեւ հիմա ոչ մերժել է, ոչ բավարարել: Պարզվել է նաեւ, որ հենց այս դեպքում է նախկինում գործող կարգը՝ դիմում, այնուհետեւ տուրքի վճարում, հանկարծ փոխվել, եւ անհրաժեշտ էր նախ վճարել տուրքը եւ անդորրագիրը ներկայացնել դիմումի հետ միասին: Խնդիրը շտկվել է, տուրքը վճարված է, բայց սայլը տեղից չի շարժվում: Ուշագրավ է, որ քաղաքապետարում չեն մտահոգվել պարզաբանելու առաջին դիմումի մերժման պատճառը՝ սահմանափակվելով պահանջներին չհամապատասխանելու ձեւական նշումով:

Արաբկիր եւ Կենտրոն շրջանների թաղապետարանների միջոցով դիմելու փորձերը նույն արդյունքն ունեցան՝ պատասխան չկա:

Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից, հիշեցրեց փաստաբանը:

Միեւնույն ժամանակ, քանի որ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն մտադիր է հետագայում էլ գործել ըստ օրենքի, նույնն ակնկալում է նաեւ քաղաքապետարանից եւ խնդրում է տրամադրել փաստաթուղթ, որը թույլատրում է գրքի գովազդը:

Այն տրամադրելու համար որպես խելամիտ ժամկետ ՍՊԸ ներկայացուցիչները պատրաստ են 24 ժամ հատկացնել՝ հակառակ դեպքում վաղը օրվա երկրոդ կեսին փաստաբանը դիմում կներկայացնի Վարչական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ