News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա մի քանի օրերին Ճապոնական արշիպելագը կհայտնվի միանգամից երեք արեւադարձային փոթորիկների՝ «Ֆրանցիսկոյի», «Լեկիմայի» եւ «Կրոսայի» մեջ, երկրի իշխանությունները զգուշացնում են տեղատարափ անձրեւների, ջրհեղեղների եւ փոթորկոտ քամու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ներկայումս «Ֆրանցիսկո» փոթորիկը, որը վերջերս թայֆուն էր, իր ուժը չի կորցրել, գտնվում է Կյուսյու կղզուց հյուսիս եւ 25 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի Կորեական թերակղզի: Ցիկլոնի կենտրոնում ճնշումը կազմում է 996 հեկտապասկալ: Կենտրոնում քամու արագությունը հավասար է վայրկյանում 23 մետրի, իսկ ուժգնանալիս՝ վայրկյանում մինչեւ 35 մետրի:

Ցիկլոնի տեղաշարժումը Ճապոնիայում արդեն հանգեցրել է մոտ 220 ներքին ավիաչվերթների չեղարկման, որոնք Կյուսյու կղզին կապում են մյուս շրջանների հետ: Կանխատեսումների համաձայն՝ կղզու որոշ շրջաններում օրական գրանցվում են մինչեւ 200 մմ տեղումներ: Չորեքշաբթի լույս գիշեր փոթորիկը կմոտենա Կորեական թերակղզուն եւ կտարածվի արեւելյան ու կենտրոնական շրջանների վրա, իսկ հինգշաբթի կրկին կհեռանա Ճապոնական ծովի ուղղությամբ դեպի Հոկայդո կղզի:

Առաջիկա մի քանի օրերին «Լեկիմա» ցիկլոնի մեջ կհայտնվի ճապոնական հարավային Ռյուկյու կղզին: Ցիկլոնը շարժվում է դեպի Թայվան: Ցիկլոնի կենտրոնում ճնշումը կազմում է 980 հեկտապասկալ եւ կշարունակի ընկնել: Կենտրոնում քամու արագությունը հավասար է վայրկյանում 25 մետրի, իսկ ուժգնանալիս՝ վայրկյանում մինչեւ 35 մետրի: Օդերեւութաբանների կարծիքով՝ առաջիկայում «Լեկիման» կվերաճի թայֆունի:

Ոչ պակաս հզոր տարերք է «Կրոսա» արեւադարձային ցիկլոնը, որը դեպի Ճապոնիա է շարժվում հարավից: Դրա կենտրոնում ճնշումը կազմում է 998 հեկտապասկալ եւ կշարունակի ընկնել: Կենտրոնում քամու արագությունը հավասար է վայրկյանում 18 մետրի, իսկ ուժգնանալիս՝ վայրկյանում մինչեւ 25 մետրի: Փոթորիկը, որը, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին նույնպես թայֆունի կվերափոխվի, կարող է Ճապոնիայի կենտրոնական շրջաններին հասնել հանգստյան օրերին: Օդերեւութաբանները նշում են, որ «Կրոսան» շատ դանդաղ է շարժվում, ինչը վտանգավոր է երկարատեւ հորդ անձրեւներով, փոթորկոտ քամիներով եւ ջրհեղեղներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում. կտրուկ տաքացում
Մարտի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի
Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ...
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար. Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ...
Եղանակը Հայաստանում
Մարտի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ...
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում. Դրանից հետո ջերմաստիճանը կբարձրանա
Անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի...
Վարդենյաց լեռնանցքում եւ Բերդ-Ճամբարակ հատվածում բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Ամենաշատ