News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Երեկ Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դեմոգրաֆիկ, սոցիալական ու սպորտային թռիչքներ 2050 թվականին։ Այս հեռանկարը ավելի շատ կասկածներ, քան ոգեւորություն առաջացրեց։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի կարծիքով՝ նույնիսկ եթե բոլորիս տները հյուրատուն դառնան, Հայաստանը չի կարող ընդունել15 միլիոն զբոսաշրջիկ, ավելին՝ այդ ահռելի հոսքը անվտանգության խնդիր կառաջացնի, «Ակունք իմաստնության»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում ու ներողություն խնդրել սարկազմի համար։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ հայտարարել է, որ կալկուլյատորը ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել, նրանց, ովքեր չեն հավատում, որ Հայաստանի բնակչությունը 30 տարի հետո 5 միլիոն է դառնալու, պատգամավորը առաջարկել է կալկուլյատորը մի կողմ դնել եւ աչքի առաջ ունենալ Իսրայելի օրինակը, որտեղ 780 հազարանոց բնակչությունը հասել է 7 ու 8 միլիոնի։ «Այնքան մեծ է հայտարարությունների ու գործողությունների միջև հակասությունների քանակը, որ շատ բարդ է լավատեսության համար անգամ մինիմալ հիմքեր գտնելը»,- գրել է նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, այնուհետեւ զգուշացրել, որ եթե սա սովորական պոպուլիզմ է, ողջ ազգով մեծագույն խնդրի առաջ ենք կանգնած:

Դաշնակցությունում իրատեսության խնդիր են տեսնում, Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ասել է՝ «Իրատեսական չէ, երբ առօրյա խնդիրները չես կարողանում լուծել եւ խոսում ես՝ 50 տարի հետո ինչ է լինելու»։ Սասնա ծռեր կուսակցությունից Վարուժան Ավետիսյանը նկատել է հին ու նոր ընկալումների հակասություններ, բայց հույս է հայտնել, որ դրանք ժամանակի հետ կլուծվեն, եւ ողջունել է, որ Փաշինյանը մտել է Հայաստան-Արցախ միացման դաշտ։ Այս մեկնաբանությունների մեջ անսպասելին թերեւս հեղափոխությունը ողջունած Լեւոն Զուրաբյանի սարկազմն էր․ «Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ համակարգողը

«Պոբեդան» ավիաընկերությունը մտադիր է ձմեռային սեզոնին դադարեցնել դեպի Գյումրի չվերթները վառելիքի թերլիցքավորման պատճառով, հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ Ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ ձմռանը այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է: Քաղավիացիան սակայն շտապեց հայտարարել, թե խնդիրը լուծված է, խոստացան հետաքննություն սկսել, որից հետո հանդիպել ավիաընկերության եւ օդանավակայանի ներկայացուցիչների հետ։ Շուտով պարզվեց, որ սա համաձայնեցված հայտարաություն չէր, «Պոբեդա» ընկերության խոսնակը արձագանքեց, որ դեպի Գյումրի թռիչքներ կիրականացնեն թերլիցքավորման խնդիրները բացառելու երաշխիքներից հետո։ Դրանք սակայն, ըստ խոսնակի, այս պահին չկան։

20-ամյա Քրիստինեի մահվան գործով հերթական դատական նիստն էր այսօր։ Նրան 2018-ի նոյեմբերի 12-ին դաժան ծեծի էր ենթարկել ամուսինը՝ Իլլարիոն Նունուշյանը։ Նա 5-10 րոպե ձեռքով, ոտքերով, մետաղյա ամրանով և թեյնիկով բազմաթիվ հարվածներ էր հասցրել կնոջ։ Քրիստինեն հաջորդ օրը երեկոյան 10-ին գիտակցության չգալով մահացել էր։ Իլլարիոնը քննության ընթացքում խոստովանել է մեղքը, հայտնել, որ զղջում է արածի համար։ Այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազը եւ 8 տարվա ազատազրկում պահանջեց։ Իլարիոնն էլ հայտարարեց, որ կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, ծեծել է նրան դաստիարակելու նպատակով և չի գիտակցել հետևանքները, եթե սպանելու միտք ունենար, թեյնիկով չէր խփի, կդանակահարեր։ Ըստ ամուսնու՝ Քրիստինեն գիշերները ուշ էր տուն գալիս՝ տարբեր մեքենաներով, հայհոյում էր, խմում։ Հաջորդ դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով։ Ամբաստանյալի մայրը՝ Նարինե Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ հարսը երեխային գաղտնի տարել է մանկատուն, ինչն էլ եղել է նրանց վեճերի հիմնական պատճառը։

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները նորից ակցիա են արել, պահանջում են իրենց մեկ տարվա աշխատավարձը։ Նախորդ ակցիայի ժամանակ նրանք փակել էին ճանապարհը, այսօր էլ սպառնում էին նույնը անել, բայց որոշեցին սպասել եւս մի քանի օր։ Կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել էին ոստիկանության Աշտարակի բաժանմունք, ոստիկանապետը հորդորել է չփակել ճանապարհը, խոստացել է միջնորդել, որպեզի հանդիպում կայանա կառավարության անդամների հետ։ 

Մի քանի օր առաջ՝ օգոստոսի 1-ին, Վեդիի ծննդատանը մահացել էր 29–ամյա ծննդկան Քնարիկ Մանուկյանը եւ նրա նորածինը։ Բժիշկների խորհրդով մայրը ինքնուրույն էր ծննդաբերել արդեն մահացած երեխային, որից հետո սկսվել էր արյունահոսություն։ Ժամեր անց ծննդկանը մահացել էր։ Հարազատները NEWS.am-ի հետ զրույցում երկու մահերի համար էլ մեղադրել են բժիշկներին։ 

Դոլարի փոխարժեքը այսօր գրեթե անփոփոխ է, կազմել է  476 դրամ, եվրոն 533 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 581, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 30 դրամ։

Հայաստանում օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը