News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երևանի Կիևյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկիները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։

 Նա նշեց, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

«Տուժածը գիտակցություն չունի, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,–ասաց Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ