News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի դատավարությունում ոչինչ չի կատարվում  եւ դա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է: Օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանի՝ գործն առաջին ատյան  վերադարձնելու հայտնի որոշումից, ինչպես նաեւ գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելուց  հետո, նոր դատավոր չի նշանակվել եւ գործընթացը կասեցվել է:

Փաստացի նախկին նախագահը կալանավորվել է անժամկետ՝ իր կալանքի մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալով:

«Դա մադու իրավունքների խախտում է: Եվ կարեւոր չէ թե ով, որ ատյանն է խախտում՝  դատարանը, դատախազությունը կամ  մեկ ուրիշը, կարեւոր է, որ դա անում է պետությունը՝ չապահովելով  բնական գործընթացը», - ընդգծեց փաստաբանը:

Ընդ որում նա հիշեցրեց, որ խոսքը տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի անձի մասին չէ, այլ պետության պաշտպանության մասին, որը հայտարարում է եվրոպական արժեքներին, մարդու իրավուքններին հավատարմության մասին՝ անկախ անձնական համակրանքից:

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի 7 դիմումներին ի լրումն նրանք քննարկում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությունը եւ հետագա ներպետական քայլերը:

Փաստաբանը նորից ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի անիրավաչափությունը մի հոդվածով, որի սահմանադրականությունը քննում է ՍԴ-ն, ինչպես նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործողությունները, առավել եւս, որ եւ Վերաքննիչ դատարանը դատավորի աշխատասենյակում խուզարկությունն անթույլատրելի է համարել:

Փաստաբանը միաժամանակ քննադատեց որոշ պատգամավորների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների սուբյեկտիվ հայտարարությունները: Նրա խոսքով՝ փաստացի տեղի է ունենում վերադարձ խորհրդային «լավագույն» ավանդույթներին, երբ դատախազը միշտ ճիշտ էր, իսկ դատավորը պետք է աշխատեր դատախազի ցուցումով: Նրա խոսքով՝ ընդհանրապես անհասկանալի են դատական համակարգի վրա հարձակումները. ինչո՞ւ քննիչն ու իրավապահները միշտ լավն են, դատավորները վատը: Նա հիշեցրեց, որ նույն դատախազությունը դեռեւս մեկ տարի առաջ մարտի 1-ի գործի վերաբերյալ միանգամայն այլ կարծիքի էր: «Հարկավոր է բարեփոխումները սկսել ՀՔԾ-ից եւ դատախազությունից: ՀՔԾի եւ դատախազության համեմատությամբ դատական համակարգը շատ ավելի լավ վիճակում է»,- նշեց Արամ Օրբելյանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը պահանջում է իր պաշտպանյալի իրավունքների կատարում եւ հրապարակային դատավարության շարունակում: Մենք պնդում ենք հրապարակային դատավարություն անցկացնել՝ անկախ դատավորի առկայությունից եւ դատախազության մասնակցությունից, բայց չպարզաբանեց, թե կոնկրետ ինչպես:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ