News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չեն մեկնաբանում BBC-ում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հոդվածի պատվիրված բնույթի մասին հարցը:

Օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսին մեկնաբանելով հայտնի բրիտանական հրատարակությունում հրապարակումը, փաստաբան Արամ Օրբելյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հոդվաածի հեղինակը ինքն է նշում՝ փաստարկները հիմնված են միայն քննիչների հարցերի վրա:

Նախկին նախագահի փաստաբանների տրամադրության տակ գտնվող նյութերում չկան հանգամանքներ, որոնք մատնանշում են ինչ-որ ստորաբաժանման մասնակցությունը ողբերգական իրադարձություններին, որն էլ մարդկանմց մահվան պատճառ է դարձել:

BBC-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված որոշ նյութեր եւ հարցաքննություններ, գրում է, որ Մարտի 1-ի գործով  քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է ներգրավված): Հարցաքննություններին քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում: Քննությունը կարծում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Քննիչները նաեւ ստուգում են երկու ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին ղարաբաղյան ուժայինների Երեւանում գտնվելու ծախսերը: Դրա հետ մեկտեղ հեղինակը գրում է, որ չի կարողացել ցուցարարների սպանությունների բոլոր հանգամանքների անկախ հաստատումը ստանալ:

Այս կապակցությամբ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչի հարցերը դեռեւս չեն նշանակում փաստ: «Եթե քննիչն ինչ-որ բան է պնդում, դա դեռ չի նշանակում, որ նյութերում դրա հաստատումը կա: Պնդում եմ, որ մեզ տրամադրված նյութերում չկան ցուցմունքներ, որոնք կհաստատեին քննիչի հարցերը»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե աննշան հաստատում լիներ, այն վաղուց տարբեր ձեւերով կտարածվեր: Նրա խոսքով՝ քննիչների աշխատանքի որակի մասին կարելի է դատել ավելի վաղ հրապարակված նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունների հատվածներով, ուրիշ հարցաքննություններով, որոնց ժամանակ քննիչը զինվորականներին տալիս է իրավաբանական բնույթի հարցեր:

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ հանրահայտ փաստերը եւս հակասում են ինչ-որ ստորաբաժանման գոյության կոնցեպցիայի առաջքաշմանը, որը դարձել է 10 մարդու մահվան պատճառը: «Մահվան պատճառները նույնպես տարբեր են՝ «Չերյոմուխա», հրազենային վիրավորում, վիրավորումներ հասցված բութ առարկայով, նռնակից»,- հիշեցրեց փաստաբանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է որոշ մանիպուլյացիան. «Չեմ ասում, որ սա մանիպուլյացիա է BBC-ի կողմից: Մենք կապ կհաստատենք եւ կպարզենք, թե ինչու հենց հիմա հայտնվեց այդ հոդվածը: Սակայն կարող եմ պնդել, որ թվարկվածը չի համապատասխանում փաստերին եւ չի բխում գործի նյութերից»: Փաստաբանը միաժամանակ նշեց, որ տեսականորեն այս ամենը պատահական չէ: Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ սա պատվե՞ր էր, թե՞ ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ