News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

BBC–ում հրապարակված հոդվածն իրականության հետ որեւէ կապ չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։

«Ես չգիտեմ՝ ինչու է նման հոդված հրապարակվել, սակայն, այն իրականության հետ որեւէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից»,– ասաց Սամվել Կարապետյանը։

ՊԲ նախկին հրամանատարը հայտնեց, որ ինքն ամիսներ առաջ հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործի շրջանակներում, եւ իր համար անհասկանալի է, թե ինչու է հատկապես այս ժամանակաշրջանում նման հոդված հրապարակվում։

Հիշեցնենք, որ BBC–ն, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված որոշ նյութեր եւ հարցաքննություններ, գրում է, որ Մարտի 1-ի գործով  քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է ներգրավված): Հարցաքննություններին քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում: Քննությունը կարծում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Քննիչները նաեւ ստուգում են երկու ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին ղարաբաղյան ուժայինների Երեւանում գտնվելու ծախսերը: Դրա հետ մեկտեղ հեղինակը գրում է, որ չի կարողացել ցուցարարների սպանությունների բոլոր հանգամանքների անկախ հաստատումը ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ