News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի  կողմնակիցները «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:

Ավելի վաղ Կոյ Տաշ գյուղում հատուկ գործողություն էր սկսվել:

Ատամբաեւի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաեւի խոսքով՝ նստավայրում գործում է հատուկ նշանակության ջոկատը, լսվում են հրաձգության ձայներ:

Ավելի վաղ 24.kg-ն հաղորդել էր, որ գրոհի ժամանակ տուժել է 10 մարդ: Հատուկ նշանակության ջոկատը կիրառել է ռետինե փամփուշտներ, աղմկաձայնային նռնակներ, քաղաքական գործչի կողմնակիցները պաշտպանվել են քարերով:

«Ապրիլ» հեռուստաալիքի տվյալներով, որն ուղիղ հեռարձակում է  իրականացնում, ուժայինները Ալմազբեկ Ատամբաեւին տնից դուրս են հանել:

Ալմազբեկ Ատամբաեւը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Խորհրդարանի հատուկ հանձնաժողովը նրան կասկածել էր մի շարք հանցագործությունների մեջ. նախկին նախագահը կարող է առնչություն ունենալ քրեական հեղինակություն Ազիզի Բատուկաեւի ապօրինի ազատ արձակմանը, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիային եւ դրա համար ածխի անօրինական մատակարարումներին, Իսսիկ-Կուլսկի եւ Չույսկայա մարզերում հողերի անօրինական վերապրոֆիլավորմանը:Բացի այդ, Ատամբաեւը կարող է առնչություն ունենալ ռուսաստանցիներին, այդ թվում կազմակերպված հանցավոր խմբի ադամներին պարգեւատրական զենքի տրամադրմանը: Հունիսի 17-ին նրա դեմ 9 կետերով մեղադրանքներ էին ներկայացվել: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահին զրկել էր անձեռնմխելիությունից:  Ատամբաեւը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ  կտրականապես հրաժարվել էր ծանուցումով  իրավապահ մարմիններ ներկայանալ: Նախկին նախագահը սպառնացել էր, որ  կպաշտպանվի կալանավորելու փորձի ժամանակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ