News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան ռոբոտացված WASP-South աստղադիտակն աստղագետներին թույլ է տվել «տաք Յուպիտեր» դասի միանգամից 4 էկզոմոլորակ հայտնաբերել: Նոր արտաքին մոլորակներից մեկը գիտությանը հայտնի ամենատաք մոլորակներից է համարվում, գրում է Planet Today-ը:

2006թ. աշխատանքի սկզբից SuperWASP ծրագիրը, որին մասնակցում է 2 ռոբոտացված աստղադտակ, ավելի քան 150 էկզոմոլորակ է հայտնաբերել: Աստղադիտակները հետեւում են միլիոնավոր լուսատուներին եւ մոլորակներ հայտնաբերում դրանց ուղեծրում անցումային ֆոտոմետրիայի մեթոդով: Այժմ ծրագրի շրջանակում փնտրում են հիմնականում «տաք Յուպիտերներ»: Այդ տեսակի մոլորակները հեշտ է հայտնաբերել, քանի որ դրանք սովորաբար տեղակայված են աստղերին մոտ եւ ունեն ոչ մեծ ուղեծրային ժամանակաշրջաններ:

4 նոր էկզոմոլորակները ստացել են WASP-178b, WASP-184b, WASP-192b եւ WASP-185b անվանումները:

Դրանցից ամենահետաքրքիրը WASP-178b-ն է: Այն, Քիլլի համալսարանի աստղագետ Քոել Հելլիերի խոսքով, իր դասի ներկայացուցիչների շրջանում ամենատաքն է:

«Դրա ջերմաստիճանը հասնում է 2,5 հազար կելվինի, այսինքն՝ ամենատաք էկզոմոլորակն է: Նման բարձր ջերմաստիճանը պայմանավորված է մոլորակի եւ աստղերի միջեւ ոչ մեծ հեռավորությամբ. մոլորակը գտնվում է լուսատուից ընդամենը 0,056 աստղագիտական միավոր հեռավորության վրա եւ դրա շուրջը պտտվում է 3,3 երկրային օրվա ընթացքում»,- ասում է աստղագետը՝ հավելելով, որ հետաքրքիր էկզոմոլորակի զանգվածը կազմում է Յուպիտերի 1,66 զանգվածը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ