News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը ուղիղ եթերում չի հեռարձակել տեխնիկական պատճառներով: Այս մասին ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցման հայտնեցին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:

«Շարժական հեռուստակայանը, որի միջոցով իրականացվում է նման միջոցառումների ուղիղ հեռարձակումը, անսարքություններ ունի, ինչի հետեւանքով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 6-ին հնարավորություն չի ունեցել ուղիղ եթերում հեռարձակելու Ստեփանակերտում 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ներկայումս իրականացվում են նորոգման աշխատանքներ: Տեխնիկական խնդիրների պատճառով միջոցառման ուղիղ հեռարձակումը փոխանցվել է «Արմենիա» հեռուստաալիքին: Հանրային հեռուստաընկերությունը բացման արարողությունը լուսաբանել է լուրերի թողարկումներում, ինչպես նաեւ «Facebook»-յան էջի ուղիղ եթերում»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ օգոստոսի 5-ին պետական բյուջեից շռայլ ֆինանսավորում ստացող Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում տեխնիկական խնդիրներ չէին առաջացել Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը ուղիղ եթերում հեռարձակելիս: Բացի «Արմենիա» մասնավոր հեռուստաալիքից, օգոստոսի 6-ին բացման արարողությունը հեռարձակել են մասնավոր «5-րդ ալիքը» եւ «Երկիր մեդիան», մասնակի՝ «Շանթը»:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ