News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Գործադիրի այսօրվա որոշմամբ, «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում»  միջոցառման շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին հատկացվեց 560 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում նախատեսվում է լուծել  61 ընտանիքի բնակարանային խնդիր:

Նշենք, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5396 ընտանիքից (ներառում է նաև 2018 թվականին բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը)  2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

Արդյունքում, դեռևս 557 ընտանիք ունի բնակարանային խնդիր, որը նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Ներկայումս լուծման ընթացքում է գտնվում ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի  44 ընտանիքի բնակարանային խնդիր:

Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ 3.0 մլրդ դրամը  նախատեսված է ՀՀ 2020 թվականի բյուջեի նախագծում և 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ․․․․
Շիրակի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ...
Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում Հայաստան-Վրաստան սահմանային գոտում․ ԱԻՆ
Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս...
Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել. նախարար
Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն...
Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում. էներգիան պարպվում է. Շիրակի մարզպետ
Հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է…
Աշոցքում բավականին ուժեղ է ցնցել, ժողովուրդը դուրս է եկել տներից. Կարեն Սարուխանյան
Հենց նոր խոսեցի ու այդ պահին էլի ցնցում էր․․․․