News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երևանի տնտեսագիտական համալսարանի մոտ մեկ տասնյակ դասախոսներ այսօր` օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են մայիսին համալսարանում անցկացված մրցույթի օրինականությունից:

«Ոչ թե եղել է ռեկտորի պաշտոնակատարի կողմից դասաժամերի մրցույթ, այլ եղել է լեզվի իմացության ստուգում, եւ դա համարել մրցույթ, կարծում եմ` անիմաստ է: Եվ ընդհանրապես այն չի բավարարում մրցույթին ներկայացվող որեւէ պահանջի:  Ի սկզբանե կանոնակարգը շատ սխալ է եղել, ընդունվել է գիտխորհրդի կողմից առանց կոլեկտիվի հետ որեւէ քննարկում անցնելու եւ այդ ապօրինությունները տարվել է մինչեւ իբր թե մրցույթ, քանի որ ես դա մրցույթ չեմ համարում: Սուբյեկտիվ մոտեցում է եղել,  ես ռեկտորին անձամբ հարցրել եմ` դուք ինձ հետ ռուսերեն հարցազրույց չեք անցկացրել, ինչպե՞ս եք եզրակացրել իմ ռուսերենի իմացության  մասին: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք անտեսել գիտական աշխատությունները,  մասնակցությունը միջազգային սեմինարին: Ինչպես ուզեցել են, այնպես վարվել են: Հեղափոխոխությունից հետո մենք բարեփոխումներին դեմ չենք, բայց եթե ժամանակավոր պաշտոնակատարը հատարարում է որեւէ բարեփոխում եւ մրցույթ հայտարարում որպես բարեփոխման մի ձեւ, եւ եթե պահանջը անպայման անգլերենի իմացությունն է, ապա թող բարի լիներ վերապատրաստում անցկացներ, քանի որ նախկինում նման պահանջ չի եղել: Ես նրան  հարցրեցի՝ ով անգլերեն գիտի, լավ մասնագե՞տ է,  նա պատասխանեց` ոչ, բայց ժամանակի ընթացքում կդառնա: Աբսուրդ է, որ դասախոսը պետք է միայն լավ անգլերեն իմանա»,- ասաց Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ Հրանուշ Գաբրիելյանը:

Հրանուշ Գաբրելյանը նաեւ նշեց, որ ռեկտորի պաշտոնակատար, երիտասարդ  դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության բացահայտ փաստեր կան:

 «Իր նորույթները դոկտորական ատենախոսության մեջ գրագողություն է, այսինքն՝ ուրիշից է վերցված, եւ կարծում ենք, որ դա բավարար պայման է, որ ինքը բարոյապես իրավունք չունի ղեկավարելու բուհը, որպես գրագող: Պաշտոնակատարի ժամկետի 6 ամիսը լրացել է, բայց տարբեր պատճառաբանություններով  նա շարունակում է պաշտոնավարել»,- ասաց դասախոսը:

Նշենք, որ Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր պրոֆեսորն է:

Դասախոսները նամակներ են հանձնել կառավարություն, որտեղ նրանց խոստացել են պատասխանել 10 օրվա ընթացքում։

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել  Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շուրջ 200–ը դուրս էին մնացել բուհից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ