News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նախկին անդամ  Սոնա Աղեկյանը կապտակի ՀՔԾ քննիչին, եթե իր աջակիցներից Գագիկ Սարուխանյանի դեմ ապտակելու համար քրեական գործ հարուցեն: Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ ասաց Աղեկյանը:

«2017 թվականի փետրվարի 17-ին Երեւանի քաղաքապետարանում կոյուղաջրերի պատմությունը բոլորդ գիտեք, երբ Էդմոն Կիրակոսյանը իմ ծոծրակին մի հատ հարվածել է: ՀՔԾ-ն գործը կարճել է, որովհետեւ մեկ հարվածը Քրեական օրենսգրքում հանցակազմ չի պարունակում: Հիմա պարոն Գագիկ Սարուխանյանին բերման են ենթարկել եւ փորձում են գործը կարել մեկ ապտակի համար, էն էլ իրեն վիրավորողի հանդեպ: Արձանագրում ենք, որ քաղաքային իշխանությունը դիկտատորի ղեկավարմամբ վախերի մեջ է, զգում է, որ իշխանությունը կորցնում է: Փաստորեն, ոչ միայն քաղաքապետին է անհրաժեշտ պամպերս, այլ այդ պամպերսից անհրաժեշտ է մի քանի հատ էլ ուղարկել Կառավարություն պարոն դիկտատորին, որ իրենք հասկանան, որ ամեն ինչ կարելով չի, թելադրելով չի , գոյություն ունի օրենք, գոյություն ունի օրենքի առաջ բոլորի հավասարություն»,-ասաց նա:

Սոնա Աղեկյանը ասաց, որ եթե Գագիկ Սարուխանյանը դուրս չգա ոստիկանական բաժանմունքից, ապա ինքը խոստանում է մտնել ՀՔԾ եւ քննիչին մի հատ հարվածել:

«Եթե պարոն Սարուխանյանը դուրս չգա, ես կմտնեմ ՀՔԾ եւ կհարվածեմ ՀՔԾ քննիչ Արամ Մկրտչյանին, հակառակ դեպքում, իմ դեմ կատարված հանցագործությունը կոծկել են»,- ասաց նա:

Գագիկ Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն բերման ենթարկելուց 2 ժամ անց ազատ են արձակել: Նա նշեց, որ եթե քաղաքացին նորից իրեն նման կերպ պահի, ոչ վայելուչ արտահայտվի, ապա նորից ապտակի կարժանանա:

Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ «Այլնտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացրել` աղբահանության խբդրի առնչությամբ։ Ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել քաղաքացու եւ ակցիայի մասնակից Գագիկ Սարուխանյանի միջեւ: Քաղաքացին պնդում է, որ Սարուխանյանը հարվածել է իրեն։ Միջադեպի մասնակիցները եւ Սոնա Աղեկյանը բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, իսկ ավելի ուշ նրանց բաց են թողել:

Տպել
Ամենաշատ