News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանություններն արգելել են հնդկական ֆիլմերի ցուցադրումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Պակիստանում այլեւս չեն ցուցադրվի հնդկական ֆիլմերը»,- ասել է երկրի վարչապետի օգնականը՝ նշելով, որ կառավարությունն աշխատում է նաեւ հնդկական մշակույթին առնչվող ցանկացած կոնտենտի արգելման ուղղությամբ:

Հնդկական ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի ավելի քան 90  երկրներում:  

Պակիստանի որոշումը կապված է Քաշմիրի շուրջ իրավիճակի պատճառով Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունների լարվածության հետ:

Այս շաբաթ Հնդկաստանի իշխանությունները հայտարարեցին Ջամմա եւ Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Դրան ի պատասխան՝ Պակիստանի կառավարությունը նվազեցրեց Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու դադարեցրեց երկկողմ առեւտուրը:

Քաշմիրը մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով: 1947թ.-ից ի վեր, երբ երկու երկրներն անկախացան, այդ շրջանը երկու երկրների հարաբերություններում հիմնական խնդիրը դարձավ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Աստղային պատերազմներ»-ից Դարթ Վեյդերի սաղավարտը վաճառվել է Լոս Անջելեսի աճուրդում
Հենց այդ սաղավարտով էլ Էնակին Սքայուոքերը, որը վերածվել էր Դարթ Վեյդերի, արտաբերում է հանրահայտ «Եւ թող քեզ հետ լինի ուժը, երիտասարդ Սքայուոքեր, սակայն դու դեռ ջեդայ չես» արտահայտությունը․․․
Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի պրեմիերային
Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում…
Մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը
«Մարկ Անատոլեւիչ Զախարովը մահացել է այսօր երկարատեւ հիվանդությունից հետո: Մահացել է վերջին մոհիկանը»...
Ամերիկյան մի շարք կինոթատրոններ հանդիսատեսին արգելել են «Ջոքերի» ցուցադրությանը գալ դիմակներով եւ գրիմով
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 4-ին…
Մահացել է դերասան Սիդ Հեյգը (Մոսեսյան)
Հեյգի կինն Instagram-ում գրել է, որ դերասանի մահը շոկի է ենթարկել նրա բոլոր հարազատներին, նա խնդրել է ընտանիքին հնարավորություն տալ ցավը վերապրել լռության մեջ...
Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը
Նա խելացի էր, ծիծաղաշարժ, համեստ եւ համարձակ…