News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման և հատկապես դրա վերաբերյալ արվող տարատեսակ մեկնաբանությունների, հայտարարությունների կապակցությամբ հարկ եմ համարում կարճ արձագանքել հետևյալը:

Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը:

Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել և ձեռնարկվում են բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաև մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով:

Նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաև քրեական գործից անջատված և դատարան ուղարկված նյութերում: Իսկ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների: Հետևաբար որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանք քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ»,– գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ