News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Զինծառայողների դրամական ապահովության չափը կավելանա 1000 դրամով, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներինը՝ 2000 դրամով։ Այսօր այսպիսի որոշում է ընդունել կառավարությունը։

Կառավարությունը հաստատեց նաեւ մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը ու տրամադրման կարգը։ Զոհվածի իրավահաջորդը կստանա 30 միլիոն դրամ, ծանր եւ միջին վնասվածք ստացած անձը՝ 5-ից 15 միլիոն դրամ։

Իսկ կառավարության բակում, ինչպես գրեթե ամեն հինգշաբթի, բողոք ունեցող մարդիկ էին հավաքվել։ Տնտեսագիտական համալսարանի դասախոսները բողոքում էին ռեկտորի պաշտոնակատարի նոր կարգերից։ Նրա հայտարարծ պայմաններով թափուր դասաժամերի համար մրցույթին մասնակցած մոտ 450 դասախոսից 200-ը դուրս է մնացել բուհից։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ դոցենտ Հրանուշ Գաբրիելյանը, կասկածի տակ դրեց պաշտոնակատարի գիտելիքները՝ երիտասարդ դոկտորին հայտարարելով գրագող։

Նախարար Արայիկ Հարությունանը հաստատեց իր աջակցությունը ռեկտորի պաշտոնակատարին եւ նրա սահմանած նոր կարգին։

Մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի հոդվածից հետո բաց մնաց հարցը, թե ինչպես էին նախաքննական տվյալները հասել բրիտանական լրատվամիջոցին։  Պետական մարմինները դեռ պաշտոնապես չեն արձագանքել։ Արտահոսքի ուղիների կամ հեղինակների մասին տեղեկություն չուներ նաեւ Անվտանգության խորհրդրի քարտուղարը։

NEWS.am-ին ՀՔԾ-ից հայտնեցին, որ բրիտանական լրատվամիջոցը իրենց հարցում է ուղարկել Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, բայց մերժում է ստացել։

Շշի Մելոյի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, կալանավորվեց։ Դատարանն այսօր բավարարեց վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կալանավորելու նախկին պատգամավորի եղբորը։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի, Մանուկյանի ցուցումով էր եղբոր մեքենան հեռացվել դեպքի վարից, ընդ որում՝ ոստիկանների ներկայությամբ, իսկ բերման ենթարկելիս նա բռնություն է գործադրել 6 ոստիկանների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունի միջոցով մահափորձ էր կատարվել Շշի Մելոյի դեմ,  վնասվել էին նրա երկու մեքենաները։ 

Գյումրիում ենթասպայի դի է հայտնաբերվել ծառից կախված։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ երեկոյան 7-ին Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սակայն նշել է, որ դին հայտնաբերվել է տանը։ Նախնական վարկածով զինծառայողը՝ Սամվել Մեժլումյանը, ինքնասպանություն է գործել, նա ծառայում էր զորմասերից մեկի նվագախմբում։

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր նորից քաղաքապետարանի շենքի առաջ էր մի քանի աջակիցների հետ։ Նրանք ձեռքներին ավելներ պահանջում էին լուծել աղբի խնդիրը։ Սոնա Աղկյանը նաեւ կանացի զգեստ էր բերել քաղաքապետի համար։ Իրավիճակը սրվեց, երբ ցուցարարները փորձեցին աղբ լցնել շենքի առաջ, սա զայրացրեց շենքի պարետին եւ հավաքարարներին։ Մի բախում էլ տեղի ունեցավ անցորդ քաղքացու հետ։

Սոնա Աղեկյանին շուտով բաց թողեցին, նա մի ակցիա էլ ոստիկանության շենքի առաջ արեց՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված մյուս ցուցարարին։

Երեւանի աղբահանությունը արդեն մի ամիս է կատարվում է բազմամզգ կազմով։

Համայնքային հիմնարկի աշխատանքի հայտարությունը Հայաստանի քաղաքացիներին առանձնապես չի հետաքրքրել, հիմնարկն էլ աշխատանքի է ընդունել օտարերկրացիների՝ Հնդկաստանից եւ Նիգերիայից։ Նրանք գոհ են նոր աշխատանքից եւ աշխատավարձի չափից։ 

Ղրղստանում նախկին նախագահի եւ նրա կողմնակիցների դիմադրությունը կարծես ճնշվում է։ Ըստ լրատվամիջոցների՝ ուժայիններին հաջողվել է ձերբակալել Ալմազբեկ Ատամբաեւին, ձերբակալության լուրը դեռ երեկ էր շրջանառվել, սակայն ավելի ուշ հերքվել էր։  Ուժայիններն այսօր կրկնել են գրոհը, հատուկ նշանակության ջոկատի մեքենան  սկսել է հարվածել տան դարպասներին, իսկ նստավայրի մոտ հրաձգություն է լսվել: Բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ է վիրավորվել, մեկ հատուկջոկառային զոհվել է։ Ալմազբեկ Ատամբաեւը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-17 թվականներին: Հունիսի 17-ին նրա դեմ 9 մեղադրանք է առաջադրվել: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահին զրկել է անձեռնմխելիությունից: Ատամբաեւը չի ընդունում մեղադրանքները եւ պնդում է, որ իր նախկին թիմակից, ներկայիս նախագահ Ժեենբեկովը քաղքական հալածանք է սկսել իր դեմ։

Երեկ՝ մեկ օրում Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն կատարեց և վերացրեց 370 հոդվածը` զրկելով Ջամմու և Քաշմիր շրջանները ինքնավարությունից։ Սրանք Պակիստանի հետ վիճելի տարածքներ էին։ Քաշմիրի բնակչության գերակշիռ մեծամասնությունը մահմեդականներ են, որոնք իրենց պակիստանցիներ են համարում: Այս փոփոխության ռիսկերը նվազեցնելու նպատակով տարածաշրջանում անջատված է ինտերնետը, հեռահաղորդակցությունն ու գրեթե բոլոր այլ կոմունիկացիոն համակարգերը: Հնդկաստանի այդ քայլին կտրուկ արձագանքել է Պակիստանը և ռազմական սպառնալիքներ հնչեցրել: Այսօր Քաշմիրում իրավապահները ձերբակալել են ավելի քան 500 մարդու, նրանց թվում  քաղաքական առաջնորդներ եւ ակտիվիստներ են: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է, Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կարգուկանոնը պահպանելու համար:

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոյի փոխարժեքը 533 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 579 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 30 դրամ։

Հայաստանում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը