News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, որը մի քանի շաբաթ առաջ ինսուլտ է տարել, այժմ բուժում է ստանում Շվեյցարիայի կլինիկաներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:

Այս մասին հայտնել է նրա որդին՝ Էնթոնի Դելոնը:

Նա նշել է, որ 83-ամյա դերասանի վիճակը կայունացել է, եւ վտանգ չկա: Էնթոնի Դելոնի խոսքով՝ իր հայրը 3 շաբաթ բուժում է ստացել Փարիզի հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հունիսի կեսերին BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Ալեն Դելոնին հոսպիտալացրել են միգրենի հաճախակի նոպաների պատճառով: Դերասանի շրջապատում վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է, եւ դերասանը կլքի բուժհաստատությունը մոտ ժամանակներս: Դերասանի մոտ հաճախակի գլխացավերի պատճառներից մեկը, ինչպես ենթադրում են, սրտի առիթմիան է:

Ալեն դելոնը 2017թ. հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին: Նա նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում եւ հայտնի դարձել «Պայծառ արեւի վրա» (Plein soleil, 1960), «Ռոկկոն եւ իր եղբայրները» (Rocco e i suoi fratelli, 1961), «Ընձառյուծ» (Le Guepard, 1963), «Լողավազան» (La Piscine, 1969) ֆիլմերում կերտած իր դերով:

Մայիսին Կաննի կինոփառատոնում Դելոնը կինեմատոգրաֆիայում ներդրման համար արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ