News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել են հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի 40 կողմնակիցներ: Այս մասին ուրբաթ հաղորդել է  ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 40 իրավախախտներ, բոլոր փաստերով հետաքննություններ են կատարվում», - ասվում է  հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս պարզվում է անկարգությունները հրահրողների ինքնությունը:

«ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն շարունակում է սովորական ռեժիմով աշխատանքը եւ ապահովում է հասարակական կարգի, քաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի  անվտանգությունը: ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն հիշեցնում է, որ բոլոր հնարավոր սադրանքները՝ ուղղված հասարակական կարգի ապակայունացմանը, ժամանակին կանխվելու են՝ օրենքին համապատասխան», - ընդգծվում է հաղորդագրությունում:

ՆԳՆ ԳՎ տվյալներով՝ մոտ 1.5 հազար մարդ փորձել է օգոստոսի 9-ի գիշերն անկարգություններ կազմակերպել Ղրզղստանի մայրաքաղաքում:

«Հասարակական-քաղաքական իրավիճակը  փորձել է ապակայունացնել մոտ 1.5 հազար մարդ», - ասվում է  հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով ՝ անկարգությունների մասնակիցները փորձել են  ներխուժել խորհրդարանի շենք, առեւտրի կենտրոններ և սուպերմարկետներ, ինչպես նաև արգելափակել են ճանապարհները:

«Մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ագրեսիվ անձանց կողմից   հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձերի եւ հետագա հնարավոր անկարգությունների ,  ավազակությունների, խուլիգանության կամնխարգեման  անհրաժեշտ միջոցառումների անցկացման ընթացքում հատուկ միջոցներ են կիրառել», - նշում է ՆԳՆ ԳՎ-ն:

Բիշքեկում զանվգածային ն անկարգությունների փորձը ձեռնարկվել էին, ամենայն հավնականությամբ օգոստոսի 8-ին  հատուկ գործողության ընթացում ձերբակալված երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների կողմից:  Նրան աջակցող մոտ 1000 մարդ հավաքվել էր կենտրոնական հրապարակում եւ պահաջում էր պետության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը: Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցներով նրանց ցրել էր: Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-8-ը բժշկական օգնության համար դիմել է մոտ 98 մարդ:

Աթամբաեւը դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչեւ օգոստոսի 26-ը: Նա կասկածվում է «Կոռուպցիա» հոդվածով հանցագործության կատարման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ