News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց ևս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այսպիսով, առաջիկայում կլրանա վերոնշյալ քրեական գործի մեկ տարին, սակայն գործով դեռևս չկան կասկածյալներ, մեղադրյալներ:

«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները միայն վարկած ունեն, որ ՀՀ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից: Ու լուրեր կան, որ գործը ամբողջությամբ բացահայտվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտի 1»-ի գործը քնած է, առաջադրված մեղադրանքներն էլ վիճելի են. Զարուհի Փոստանջյան
Մարտի մեկի գործը ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահին է քնած...
Մարտի 1-ին սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել. Սեյրան Սարոյանը՝ Արցախից զինվորականներ բերելու մասին
Ես չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել...
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Վերաքննիչի որոշումից երկու ամիս անց գործը մակագրվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր...
Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն
Լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը ցուցմունք է տվել, թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան․․․
Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի...
ԱԱԾ տնօրենի հայտարարությունը դժվար է մեկնաբանել. Հայկ Ալումյան
Ոչ միայն նյութերին ծանոթ չեմ, այլ անգամ մեզ չեն բարեհաճել տեղեկացնել, թե ինչ բնույթի նյութեր են...