News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ փորձագետները Սաուդյան Արաբիայի իշխանություններից սպասում են կանանց իրավունքների ընդլայնում եւ մասնավորապես՝ տղամարդու «խնամակալության» համակարգի (ամուսնու կամ արական սեռի այլ ազգականի կողմից) լիակատար չեղարկում: Այս մասին նշված է չորեքշաբթի Ժնեւում տարածված մասնավոր կյանքի իրավունքի համազեկուցող Ջոզեֆ Կանատաչի եւ կանանց ու աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքի հարցերով աշխատանքային խմբի անդամների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փորձագետները որպես «ոգեշնչող քայլ» են գնահատել օգոստոսի սկզբին սաուդցի կանանց արտասահմանյան անձնագիր ձեւակերպելու եւ երկրի տարածքից առանց տղամարդ խնամակալի թույլտվության հեռանալու իրավունքի տրամադրումը: Դրա հետ մեկտեղ, նրանք ընդգծել են, որ «այս դրական իրադարձությունը» դարձել է մի քանի տարի շարունակվող իրավապաշտպանների ջանքերի արդյունքը, որոնցից շատերը դեռեւս անազատության մեջ են: «Կանայք շարունակում են բախվել խնամակալության համակարգի բազմաթիվ սահմանափակումների», որը հիմնված է կանանց խտրականության վրա ու «նրանց մերժում է մարդու հիմնարար իրավունքները եւ արժանապատվությունը՝ որպես մարդ»:

Հայտարարության հեղինակների խոսքով՝ ցանկացած առաջընթաց կայուն չի լինի, եթե չուղեկցվի «ավելի լայն բարեփոխումներով եւ միջոցներով, որոնք ուղղված կլինեն Սաուդյան Արաբիայի սահմանադրությունում իրավունքների արտացոլմանը եւ ամրապնդմանը»:

Փորձագետները երկրի կառավարությանը կոչ են արել կատարել «տղամարդկանց խնամակալության համակարգի ամբողջական չեղարկման մասին տրված խոստումը»:

Օգոստոսի 1-ին թագավորության իշխանությունները կանանց թույլատրել են արտասահմանյան անձնագրեր ձեւակերպել եւ երկրի տարածքը լքել առանց տղամարդ խնամակալի թույլտվության:

Բացի այդ, կանայք իրավունք են ստացել ինքնուրույն գրանցել նորածին երեխային (մինչ այդ միայն ամուսինը կամ 18 տարեկանը լրացած արական սեռի ազգականը կարող էր պետական մարմիններին հայտնել ծննդյան մասին), դիմում ներկայացնել ամուսնության գրանցման կամ ամուսնալուծության մասին, ինչպես նաեւ անչափահասների խնամակալության իրավունք ունենալ:

Սակայն մինչ հիմա կանանց արգելված է առանց խնամակալի թույլտվության ամուսնանալ, հաշիվներ բացել բանկում, բժշկական վիրահատություններ անել: Բացի այդ, կանանց չի թույլատրվում ժառանգել նույնքան գումար, որքան տղամարդկանց, բաց հագուստներ հագնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ