News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չգիտենք՝ սեպտեմբերին «Սանիթեքի» հետ պայմանագիրը կլուծարենք, թե ոչ. ամեն ինչ կախված է այն բանից, թե ընկերությունն ինչ-որ հրաշքով կկարողանա՞ կատարել իր պարտավորությունները: Օգոստոսի 9-ին Երեւանի ավագանու նիստում այս մասին ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Շուտով կբերվեն լրացուցիչ տեխնիկա եւ աղբարկղեր, իսկ խնդրի լուծման հետաձգումը սեպտեմբեր կապված է արտադրողի խնդիրների հետ, սակայն սեպտեմբերին խնդիրը կլուծվի: Սա չի խոսում այն մասին, որ «Սանիթեքը» չպետք է կատարի իր պարտավորությունները, չնայած ինչ-որ բանի պակասի հետ կապված խնդիրների առկայությանը: Մենք արդեն երկար ժամանակ ընդառաջ ենք գնում, սակայն ոչ մի բան չի փոխվում»,- նշեց նա:

Հրաչյա Սարգսյանը հավելեց, թե հայտնի չէ՝ կլինի՞ նոր տեխնիկա գնելու անհրաժեշտություն:

«Մենք ճգնաժամային որոշումներ ենք ընդունում, եւ չի կարելի ստույգ գրանցել՝ եթե փոփոխություններ լինեն, այս տեխնիկան կբավականացնի, թե ոչ, սակայն մասնագետների գնահատմամբ՝ կբավականացնի»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ եթե «Սանիթեքը» կատարի խոստացած 4 մլն դրամի ներդրումները, ապա հնարավոր է նաեւ, որ պայմանագիրը չլուծարվի:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի դիտարկմանը, որ Հրաչյա  Սարգսյանը 3 ամիս առաջ խոսում էր այն մասին, որ պայմանագրի լուծարումը կլինի քաղաքական որոշմամբ, նա պարզաբանեց, որ դա ասվել է այն կապակցությամբ, որ քաղաքի իշխանություններն այդ ժամանակ չունեին աշխատանքների իրականացման տեխնիկա:

Ի պատասխան ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի հարցին՝ ինչո՞ւ են կրճատվում մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված գումարները, այլ ոչ, օրինակ, հավելավճարների կամ գործուղումների, փոխքաղաքապետը պատասխանեց. «91 մլն-ն այն փողն է, որը կխնայվի տարեվերջին՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների մրցույթներն անցկացվելու են այս տարի, իսկ դա նշանակում է, որ շինարարական աշխատանքները կկատարվեն հաջորդ տարի»:

Նշենք, որ առողջական վիճակի պատճառով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարողացել մասնակցել նիստին, իսկ նիստը վարել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ