News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք այս տարի կառավարությունը տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ կապահովի, թե ոչ։

«Միգուցե ոչ գալիք երկու–երեք տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճը իրատեսական է։ Երկնիշ տնտեսական աճ ասելով չպետք է զուտ համախառն ներքին աճ հասկանանք, այլ մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի ՀՀ քաղաքացիների բարեկեցության, սոցիալական ծառայությունների վրա։ Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»,–ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մինչև 2050թ. ապահովի 9,5 % տնտեսական աճը, Ավինյանը պատասխանեց.

«Գալիք մի քանի տարիների ընթացքում խորքային բարեփոխումների վերանայման պայմաններում իներցիոն մոտեցումները փոխվելու են, մանավանդ ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման, կրթական և առողջապահական ծրագրերի ներդրման պարագայում, երբ մենք աշխատելու ենք ուղղակիորեն մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։

Երբ գալիք տարիներին որոշակի փոփոխություններ տեղի ունենան կրթական,  առողջապահության համակարգում, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ժողովրդագրության նոր ծրագրերի արդյունքում, համոզված եմ, որ սա չի կարող իր լրջագույն էֆեկտները չունենալ»,–ասաց Ավինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ