News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախում հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն կլինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավորը, Ավինյանն ասաց.

«Կարծում եմ, որ Հայաստանն ունի այդ հանձնառությունը՝ ապահովել Արցախում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կայացումը, և մենք լիովին պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչելու»։

Հարցին, հնարավո՞ր է, որ Արցախում նախընտրական իրավիճակը վերահսկողությունից դուրս գա՝ հաշվի առնելով օգոստոսի 5–ին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական հանրահավաքի ընթացքում Բակո Սահակյանին ուղղված հրաժարականի կոչերը։

«Ես համարում եմ, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիներն իրենց կամարտահայտման մեջ պետք է լինեն ազատ։ Այդ օրը տարբեր վանկարկումներ հնչեցին, սակայն  հավաքը, ընդհանուր առմամբ,  շատ հաջողված էր և դրական, իսկ վարչապետի ելույթը՝ ընկալելի»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ