News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե կադրային խնդիրները չլուծվեն, ապա բնակչության շրջանում վստահության ճգնաժամը կխորանա: Օգոստոսի 9-ին Երեւանի ավագանու նիստում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը:

Նա հավելեց, որ քաղաքապետի հանձնարարությունը՝ ուղղված քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին այն մասին, որ պետք է առավելագույն ջանքեր ներդնել աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար, ամենուր չէ, որ անհրաժեշտ արձագանք է գտել:

«Խոսքը, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մասին է, որի աշխատանքից քաղաքացիները չափազանց դժգոհ են: Դժգոհությունը կապված է աղբահանության վատ կազմակերպման հետ, ինչպես նաեւ կանաչ տարածքների ոռոգման խնդիրների հետ: Ավելին՝ անձամբ դիմել եմ նրան, սակայն նա կա՛մ չի պատասխանել, կա՛մ անորոշ պատասխաններ է տվել այն հարցին, թե ինչո՞ւ աղբահանության կազմակերպման միջոցառումներ չեն ձեռնարիկվում: Կարծում եմ, որ այդ մարդն իր տեղում չէ եւ չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու պաշտոն»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ եթե կադրային խնդիրը չլուծվի, ապա ոչ մի ֆինանսական ծախս եւ տեխնիկա արդյունքներ չի տա:

Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին Գալստյանին խնդրեց հետագայում ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ