News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պահպանեց իր կողմից նախկինում քննադատվող սուպերվարչապետական լիազորությունները, այլեւ փորձում է ընդլայնել դրանք: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը:

Անդրադառնալով առաջիկա 30 տարիներին վարչապետի կողմից հնչեցրած ծրագրերին, Հակոբյանը նշեց, որ թվեր շատ կան, բայց չկան համոզիչ փաստեր: Ինչ վերաբերում է Արցախի հետ միավորմանը, Հակոբյանը  նշեց, որ անհասկանալի է, թե իրականում ինչի մասին է խոսքը:

Ըստ Հակոբյանի, վարչապետի կողմից թվարկված կոնսենսուսները  առանձին-առանձին հրաշալի են հնչում, բայց միասին դրանք շատ հարցեր են առաջացնում:

 «Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը պետք է երաշխավորի Արցախում արդար ընտրությունները: Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում, իսկ մյուս կողմից ՝ խոսում է ընտրություններում երաշխիքների մասին: Ի՞նչ դիրք է զբաղեցնում  Հայաստանը Ղարաբաղի ընտրություններում », - նշեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ Սփյուռքի դերի վերաբերյալ հայտարարությունները գործնականում հանգեցրեցին հարցի կարեւորության նվազմանը: Հարցի համար պատասխանատու անձի կարգավիճակը նվազեցված է, նախարարի պաշտոնը վերացված: «Եթե նախարարը արդյունավետ չի աշխատել, պետք էր  ամբողջ նախարարությունը վերացնե՞լ », - հարց հնչեցրեց Հակոբյանը:

Արա Հակոբյանը տնտեսության ոլորտում հնչեցված մեգա ծրագրերի ֆոնին արձանագրեց ցուցանիշների լուրջ անկում՝ միայն այս տարի եւ միայն գյուղատնտեսության ոլորտում 150 մլն դոլարով ավելի քիչ գյուղատնտեսական արտադրանք է արտադրվել, քան մեկ տարի առաջ: Բացառված չէ, որ այստեղ էլ անմիջական կապ կա նախարարության լուծարման հետ:

Խոսելով այն մասին, թե ինչ է երկրին սպասվում մոտ ապագայում, քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ աշնանը քաղաքական գործընթացները շարունակվում են եւ մինչեւ տարեվերջ հետաքրքիր իրադարաձություններ տեղի կունենան:

Ըստ նրա, իշխող ուժերը գործում են բավականին համախմբված. ի պատասխան, արտախորհրդարանական ուժերը նույնպես պետք է միավորվեն հանուն նպատակների և համակարգեն գործողությունները ՝ իշխող ուժերի  հարձակմանը հակազդելու համար: Ինչպես նշեց Հակոբյանը, Փաշինյանը, որը նախկինում քննադատում էր կառավարման համակարգը, գալով իշխանության, հանգիստ շարունակեց նախկին ավանդույթները:

Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցի վերաբերյալ, Հակոբյանը նշեց, որ Փաշինյանը մինչ այժմ ձեռնպահ է մնացել իր կարծիքը հայտնելուց: Բայց եթե վերջում նա հրաժարվի վավերացումից ՝ ասելով, որ չի ցանկանում՝ մի հավատացեք:

Նախարարներն արտացոլում են նրա կարծիքը, իսկ  նա փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ՝ խաղալով մարդկանց հույզերի վրա, կարծում է Արա Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ