News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եղեգնաձորում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում գործող սրճարանի հարակից տարածք, որտեղ իր անձի առավելությունը շրջապատում ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով՝ ավտոմեքենայի պատուհանից դուրս է հանել իր կողմից ապօրինի ձեռք բերված «Կալաշնիկով» մոդելի հրազենը, որից կրակոցներ է արձակել անհայտ ուղղությամբ և հեռացել, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Կատարվել է դեպքի վայրի և նշված ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են 7 հատ 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտների կրակված պարկուճներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ