News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համազգային մրցույթի ժամանակ 1 մլն-ից ավելի ավստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենաքնքուշ կոալային: Պետական Tourism Australia պորտալը հայտնում է, որ անցկացված քվեարկությամբ հաղթել է 8-ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստում Paradise Country Nature Park արգելոցից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Համաժողովրդական մրցույթն ընթացել է երկու ամիս շարունակ ամբողջ երկրում: Այս ընթացքում ժյուրին ստացել է ամբողջ մայրցամաքից կոալաների հարյուրավոր լուսանկարներ, սակայն նախնական ընտրությունից հետո մրցույթի քառորդ եզրափակիչ են դուրս եկել միայն 70 հավակնորդներ: Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցները քվեարկություն են անցկացրել համացանցում, որի արդյունքներով ստեղծվել է հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որի մեջ մտել են 13 կոալաներ: Այս ցուցակը ներկայացվել է համաժողովրդական քվեարկության:

«Եզրափակիչ քվեարկությունը շարունակվել է ուղիղ 24 ժամ: Մեկ օրում դրան հասցրել է մասնակցել 1 մլն մարդ, եւ բացարձակ առաջնորդ է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստի ազգային արգելոցից: Նրա լուսանկարը տասնյակ հազարավոր հիացական մեկնաբանություններ է ստացել: Բայց եթե անկեղծ լինենք, մեզ եզրափակիչ քվեարկությունից ավելի շատ զարմացրեց բուն մրցույթը. մենք ամենեւին չէինք սպասում, որ այդքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների այդպիսի գեղեցիկ լուսանկարներ»,- ասել է պորտալի տուրիզմի հարցերով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը ժյուրիի կազմում էր:

Գոլդ Կոստայի ազգային արգելոցի աշխատակից Դին Ջոնսը նշել է, որ Տալոուի հաղթանակը հազվագյուտ եւ անհետացող տեսակների պահպանման գործում արգելոցի վաստակի հոյակապ գնահատական էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ