News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

1990-ականներին Պարիս Հերունին մշակվել է արեւային էլեկտրակայանի նոր տեսակ (այն անվանակոչվել է «Արեւ»), որը սակայն, ներկայումս վտանգված է:

Նոր տեսակի արեւային էլեկտրակայանի ծրագիրն արժանացել է միջազգային 7 եւ հայկական 2 հեղինակային արտոնագրերի։ Ծրագիրը անկախ փորձագիտական խմբի կողմից գնահատվել է 2,5 մլն. դոլար։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է արտերկրից, իսկ ծրագրի զարգացումը Հայաստանում ներկայումս վտանգված է։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պարիս Հերունու որդի, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի սեկտորի վարիչ Վահագն Հերունին։ Նրա խոսքով՝ այսօր «Արեւ» ծրագիրը հետաքրքրում է արտերկրյա բազմաթիվ ներդրողների, մասնավորապես հունական ընկերություններին, որոնք իրենց՝ Հերունու հեղինակային իրավահաջորդների հետ, բանակցություններ են վարում հայ-հունական ընկերություն ստեղծելու նպատակով: Սակայն ծրագիրը կանխարգելելու համար Հայաստանում արվում է ամեն ինչ:

«Ներկայումս էլեկտրակայանի գործերը հիմնականում կանգնած են, մենք  թղթաբանական  աշխատանքներ են տանում, քանի որ հորս պատկանող էլեկտրակայանը աշխատում էր դրամաշնորհներով եւ որեւէ տեղ գրանցված չէր, իսկ ներկայումս արվում է ամեն ինչ այս աշխատանքները խոչընդոտելու համար»,-ասաց Վ. Հերունին։ Թերեւս պատճառն այն է, որ պաշտոնյաներին առավել հետաքրքրում են միայն այն հսկայական նյութական միջոցները, որոնք կարող են իրացվել վաճառքի ձեւով: Մինչդեռ արեւային էլեկտրակայանի կառուցման խնդրի հաջող լուծումը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի տնտեսության զարգացման համար:

«Պետական աջակցություն չկա, ընդհակառակը՝ կան խոչընդոտներ։ Մինդեռ այսօր այլընտրանքային էլեկտրաէներգիայի հարցը դարձել է օրակարգային, եւ  զարգացած երկրները ճգնաժամից դուրս գալու ճանապարհները տեսնում են հենց այս ոլորտում կատարվող հայտնագործությունների կյանքի կոչումը եւ հսկայական գումարներ են հատկացնում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանում ոչ միայն չեն միջնորդում ծրագրի զարգացմանը, այլեւ խոչընդոտում են»,-ասաց Վ. Հերունին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple գաջեթները թույլ չեն տա ավտոմեքենա առեւանգել
iPad Pro-ի երկրորդ սերնդի Apple Pencil լիցքավորման սարքերին նվիրված էջում ի հայտ է եկել հղում առանց բանալու մուտքի համակարգի աշխատանքում հնարավոր խափանումների մասին…
Instagram-ը կարող է թաքցնել գրառումների տակ լայքերի թիվը
Նոր դիզայնը ներքին նախատիպ է եւ առայժմ լայն հանրությանը հասանելի չէ…
Բելգիան որոշել է Facebook-ի միջոցով նվազցենել փախստականների թիվը
Հիմնականում Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից եկվորները ձգտում են Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բրիտանիա եւ Շվեդիա...
Apple-ը կատարելագործում է iPhone-ի ճակատային տեսախցիկը
Առջեւի տեսախցիկի թույլատրելիությունը կմեծացվի 8-ից մինչեւ 12 մեգապիքսել՝ ավելի որակյալ սելֆի կատարելու համար…
Huawei-ը Բեռլինին «հակալրտեսական համաձայնագիր» է առաջարկում
Ժեն Չժենֆեյը հաաստիացրել է, որ իր ընկերությունը երբեք լրտեսական մոդուլներ չի ներկառուցել իր տեխնիկայի մեջ․․․
Facebook-ը պատահաբար ստացել է 1.5 մլն օգտատերերի կոնտակտների ցուցակները
Հաղորդվում է, որ Facebook-ն արդեն ուղղել է սխալը եւ մարդկանց ծանուցում է, թե ում կոնտակտներն են բեռնվել սոցցանցում...