News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաք՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

ԵԱՏՄ նախագահող երկիրը Հայաստանն է, եւ միջկառավարական խորհրդի նիստը սկսվեց վարչապետ Փաշինյանի ելույթով։ Նա ներկայացրեց Հայաստանի ակնակլիքները, ընդգծեց ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման կարեւորությունը։ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Սինգապուրի վարչապետի հետ քննարկել է ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը, եւ նա պատչաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին Փաշինյանը խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում։ Ասաց՝ 15 հարց է քննարկվել եւ մասնավորապես փաստաթուղթ է նախապատրաստվում՝ Միության տարածքում ալկոհոլի վաճառքի խոչընդոտները վերացնելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են ընդհանուր օրակարգի հարցեր, անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հարցերի։

Փաշինյանն իր այցի մասին տեղեկացնում էր նաեւ ֆեյսբուքի միջոցով։ Նա երկու լուսանկար հրապարակեց, մեկի վերնագիրը՝ սելֆի մեծ գրող Չինգիզ Այթմատովի հետ, մյուսը՝ վարչապետական սելֆի։ Հրապարակեց նաեւ տեսանյութ, որտեղ զրղըզ արտիստը ի պատիվ հայկական պատվիրակության կատարում է «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը:

Իսկ Ղրղստանում շարունակվում են ձերբակալությունները։ Բիշքեկում երեկ ցույց էր՝ ի պաշտպանություն ձերբակալված Ալմազբեկ Ատամբաեւի, անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 40 մարդ։ Հիշեցնենք՝ իշխանությունը 9 մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին, իրավապահներին ներկայանալ Ատամբաեւը կտրականապես հրաժարվել էր, հատուկջոկատայինները անհաջող գրոհից հետո ի վերջո կարողացել էին նրան ձերբակալել։

Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրվել, որ վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ավագանին որոշեց աղբի խնդրի լուծման համար 1 մլրդ 726 մլն դրամ հատկացնել։ Այս գումարի զգալի մասով՝ ավելի քան 1 ու կես միլիարդով քաղաքապետարանը կգնի 5 սանիտարական մեքենա, 21 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոց, մայթեզրերի համար 22 ձնամաքրման մեքենա, 10 աղբատար, 3 մեքենա աղբարկղերի լվացման համար: 155 միլիոն դրամ կծախսվի 1000 նոր աղբարկղեր ձեռք բերելու համար։ Երբ այս ամենը տեղ հասնի, արդյոք հրաժեշտ կտանք «Սանիթեքին»,- հարցրեց ավագանու անդամը։ Նիստը վարող փոխքաղաքապետ չցանկացավ «եթե»-ով պատասխան տալ։ «Սանիթեքից» հասան Կիկոսին։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա էին կազմակերպել ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք Արման Թաթոյանին ուղղված դիմում էին բերել՝ Քոչարյանի գործով խախտումների վերաբերյալ։

Այստեղից ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք, կոչ արեցին լիարժեք կատարել իրենց գործը, ապահովել անկախ դատարանների գոյությունը Հայաստանում։

Հայաստանցու ռուս կինը, որ 31 տարեկան է, արդեն 7 զավակների մայր է։ Առաջին երեխան աղջիկ է եղել, այնուհետեւ ծնվել են երեք զույգ երկվորյակները: Ուշագրավ է, որ բոլոր այս ծնունդներն ընդունել է Խիմկի մարզային հիվանդանոցի ծննդատան վարիչ Սեմյոն Ղազարյանը:

Դոլարի փոխարժեքն այսօր փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 476 դրամ։ Եվրոն 533 դրամ է, բրիտանական ֆունտը 576 դրամ է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 27։

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ