News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Huawei հեռահաղորդակցման սարքավորումների արտադրողը ցուցադրել է խառը VR եւ AR (վիրտուալ եւ լրացուցիչ) իրականության ծառայությունների Cyberverse պլատֆորմը, որն օգնում է մարդկանց կողմնորոշվել տարածության մեջ եւ ստանալ ավելի շատ տեղեկատվություն շրջակա աշխարհի մասին։ Այդ մասին հայտնել է Huawei-ի ռազմավարության գծով փորձագետ Վեյ Լուոն Huawei Developer Conference – 2019 եռօրյա միջոցառման շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։

«Cyberverse-ը նոր աշխարհ է, որը համալրված է շրջակա միջավայրի մասին նոր գիտելիքներով»,-նշել է նա։

Միջոցառումների ժամանակ ցուցադրվել էր ծառայության կիրառման վիդեո օրինակը․ մարդը կարող էր ուղղել հեռախոսի տեսախցիկը դեպի Huawei ընկերության մասնաշենքը Դունգուանում եւ տեսնել ողջ տեղեկատվությունը երթուղու, շենքերի համարների, հանդիպումներ անցկացնելու համար ազատ տարածքների մասին եւ անգամ պլատֆորմի միջոցով կարելի է խաղալ կազուալ խաղեր (PokemonGo խաղի նման)։

Վեյ Լոուի խոսքով՝ այդ տեխնոլոգիան կարող է ընդհանուր առմամբ փոխել մի շարք ոլորտների զարգացման շուրջ մոտեցումը։ Մասնավորապես, այն կարող է օգտագործվել զբոսաշրջության մեջ, երբ ընտրելով այս կամ այն ոլորտը՝ ճանապարհորդը կտեսնի տեղեկատվություն թանգարանների, քանդակների կամ դրանց հասնելու ուղիների մասին։ Այն նաեւ կարող է օգտակար լինել գնումների ժամանակ (առանց խանութ մտնելու մարդը կկարողանա տեսնել ապրանքի բնութագրիչները, դրա գինն ու չափսերի առկայությունը), հիվանդանոցներ, կայարաններ, օդանավակայաններ այցելելիս։

Պլատֆորմի ծառայությունները կարող են ներառվել տարատեսակ այլ հավելվածների մեջ։

Շնորհանդեսի ժամանակ ընդգծվել էր այն, որ նոր տեխնոլոգիան կնպաստի բիզնեսի զարգացմանը, քանի որ պլատֆորմը բացում է նոր հնարավորություններ գովազդատուների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ