News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԺ ԼՀԿ  խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառմանը:

«Դեռևս «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հանդես է եկել մի ծավալուն տեքստով, որի իմաստը Նիկոլ Փաշինյանին քննադատելն էր` Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով չձերբակալելու համար։ Անխոս, Փաշինյանը քննադատելու շատ տեղ ունի, այդ թվում՝ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական հաշվեհարդարի վերածելու և Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար։

Իրեն ժողովրդավարական արժեքների ջատագով համարող Արման Բաբաջանյանի քիմքը պահանջում է ոչ թե արդար, թափանցիկ և սահմանադրական դատական պրոցես, այլ նոր քաղբանտարկյալ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։

Ի՞նչ է իրականում ուզում Նիկոլին մեզանից շատ չհավանող, իշխանափոխության օրերին «երրորդ ուղի» պաշտպանող, հետո ԼՀԿ-ով պատգամավոր դարձած, իսկ այժմ առանձին քաղաքական խաղեր մեկնարկած Բաբաջանյանը։

Իրականում Բաբաջանյանի գրառումը ոչ թե Սարգսյանի, այլ Փաշինյանի դեմ է։ Ակնհայտ է, որ իր վերջին շրջանի գոծունեությունը «թավշիստից ավելի թավշիստ» երևալուն է ուղղված։ Իշխանափոխության մեջ լումայի ներդրում չունեցած մարդը մի շարք այլ խմբերի հետ միասին փորձում է միավորներ հավաքել Նիկոլի ձախողումների վրա և դիրքավորվել առավել ռադիկալ դիրքերից՝ ակներև շրջանցելով «Լուսավոր Հայաստանի» ղեկավարությանը։

Իրեն տաքացնողներին առաջինը խայթելու և գցելու նուրբ արվեստը Արմանի քաղաքական կրեդոն է, ինչի մասին ես էլ կարող եմ վկայել։

Ինչևէ, տվյալ պատգամավորի քաղաքական խաղերը մեզ չէին հետաքրքրի, եթե նա չփորձեր սեփական քաղաքական հասակը ավելացնելու համար կանգնել Հանրապետականի և Սերժ Սարգսյանի ուսերին։ Մի քանի առիթով ասել եմ, որ կողմ եմ քաղաքական լյուստրացիային, որի անհրաժեշտությունը առավել քան կարևոր է քաղաքական կյանքը «գաստրոլյորներից» ազատելու համար։

Ուստի, «Լուսավոր Հայաստանը» պետք է այլևս կամ զուգահեռ պատասխանատվություն կրի իր պատգամավորի գործունեության համար, կամ էլ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ