News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր մոտ 3 ժամ տեւած «լայվը» Գյումրիից: Նշենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանը մոտ 3 ժամ շևջեց Գյումրիում եւ ցույց տվեց քաղաքի  տեսարժան վայրերը:

«Շատ մեծ գեղագիտական հաճույք ստացանք, նկարվեցինք, շփվեցինք քաղաքացիների հետ, լսեցինք մեր քաղաքցու բողոքի ակցիան հլը որ, չեմ բացառում, որ էլի ակցիաներ կլինեն, կարծում եմ, որ դա ժողովրդավարական հասարակության շատ կարեւոր բաղկացուցիչ է: Ես մի հետաքրքիր բան նկատեցի, մեր սիրելի հայրենակիցը սկզբում շատ բորբոքված էր խոսում, բայց երբ մենք սկսեցինք նրան լսել, նա հանգստացավ: Շատ կարեւոր եմ համարում դա, որ ինչքան էլ իրավիճակի հետ կապ չունենա, իշխանության ներկայացուցիչը կարողանա լսել, եւ հետո կմտածեմ, թե ինչու էր այդ քաղաքցին բողոքում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս տարի իր արձակուդն անցկացրել է Հայաստանում` Սեւանի ափին եւ եղել է մի շարք վայրերում, կարող է ասել, որ Հայաստանում հետաքրքիր ժամանակ անցկացնելու բոլոր նախապայմանները կան:

«Մենք սովորական ընտանիք պես հանգստացել ենք, ոչ մեկին տեղյակ չենք պահել, որ մի տեղ գնացել ենք, մեզ պետք էր հասկանալ` այդ առումով ինչ է կատարվում: Մենք ցանկանում ենք կոչ անել, որ տուրիզմի վրա գումարներ ծախսող մեր հայրենակիցները Հայաստանում ծախսեն դրանք»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ