News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում Գուանախուատո նահանգում Իրապուատո քաղաքի բիլիարդի սրահի վրա զինված հարձակման հետեանքով զոհվել է 8 մարդ, 3-ը՝ վիրավորվել, հայտնում է La Jornada-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ 2 մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս 2-ը մահացել են հիվանդանոցում: Տուժածների թվում են 2 անչափահասներ: Հարձակման հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվել, չի հաջողվել հարձակվողներին տաք հետքերով բռնել:

Վերջին մի քանի տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է բարձրացել: 2018 թվականին երկրում սպանվել է ավելի քան 33,34 հազար մարդ, ընթացիկ տարում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարից մայիս հանցագործների զոհն է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ապիրիլի սկզբին ընդունել էր, որ հանցավորության դեմ պայքարում դժվարություններ կան: Նա նաեւ հայտնել էր, որ իշխանությունները ստիպված են անվտանգության ոլորտում իրադրության բարելավման համար ավելի շատ ժամանակ հատկացնել, քան ենթադրում էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ