News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդուն կենդանուց տարբերող բազմաթիվ ասպեկտներից մեկը հոտերի նկատմամբ վերաբերմունքն է: Ավստրալացի մարդաբանի կարծիքով՝ ընտանիքի միամուսնական մոդելը առաջացել է թույլ հոտառության շնորհիվ:

Թասմանիայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոդարտը թողարկել է «Ադամի քիթը եւ մարդկության կայացումը» գիրքը, որտեղ բազամկողմանիորեն դիտարկվում է հոտառության էվոլյուցիան:

Մարդու, ինչպես եւ մյուս կաթնասունների մոտ, կա լրացուցիչ հոտառական համակարգի պերիֆերիկ հատված՝ վոմերոնազալ օրգան, սակայն ներկայումս մենք հոտերն ընկալում ենք միայն քթի հոտառական էպիթելի օգնությամբ: Վոմերոնազալ օրգանը, որն արձագանքում է թռչող ֆերոմոններին, մարդկանց մոտ ակտիվ չէ: Սթոդարտը եկել է այն եզրակացության, որ մարդու քիթը կապված է  ուղեղի՝ ռացիոնալ վարքագծի համար պատասխանատու հատվածների հետ, հաղորդում է Nat- geo-ն:

Միոցենի ժամանակաշրջանում ապրող մեր նախնիները իրենց համար սեքսուալ զուգընկեր էին ընտրում նախեւառաջ հոտով: Ժամանակի ընթացքում մարդիկ սկել էին ապրել փոքր համայնքներով եւ մարդու քիթը դադարել էր որսալ սեռական ֆերոմոնները. դա անհրաժեշտ էր ընտանիքի միամուսնության համար:

Սակայն չի կարելի թերագնահատել նաեւ մարդկության համար հոտերի կարեւորությունը. դրա համար մարդիկ դարձան առաջին կաթնասունները, որոնք ստեղծեցին հոտերի մշակույթ:

Հեռացնելով սեփական բնական հոտերը՝ մարդը դրանք փոխարինում է արհեստականներով. հենց դրանք են այժմ մեզ գրավիչ թվում: Բացի սովորական հաճելի հոտերից, մարդը ինչպես եւ նախկինում շարունակում է արձագաքնել սեքսուալ բույրերին, սակայն դրանք այժմ արտադրում են նաեւ գործարաններում:

Statista-ի տվյալներով՝ 2018-ին ԱՄՆ-ի 1.64 մլն բնակիչ օծանելիքի համար 500 դոլար եւ ավելի է ծախսել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ