News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Ավստրալիայի ափերի մոտ քայթսերֆինգով զբաղվելու ժամանակ  ֆրանսիացի ճանապարհորդուհին հանդիպել է սպիտակ շնաձկան: Կինը հասցրել է անվտնագ լքել վտանգավոր վայրը, հաղորդում է  Nat-geo-ն:

2017 թվականին սարսափելի դեպքի մասին պատմել է 30-ամյա Իզաբել Ֆաբրեն, որը ճանապարհորդությունների մասին բլոգ է վարում: Կինն ուղեւորվում  է Երկրի տարբեր ծայրեր, որտեղ զբաղվում է ակտիվ սպորտաձեւերով, լուսանկարներով եւ տեսանկարահանմամբ:

Ավստրալիայում քայթսերֆինգը նրա համար գրեթե ողբերգական ավարտ էր ունենալու. հանկարծակի Իզաբելն իր կողքին մուգ ուրվապատկեր էր նկատել, սակայն կարծել էր, որ դա դելֆին է եւ շարունակել էր սահել տախտակի վրա:

Միայն այն բանից հետո, երբ 2 մետրանոց շնաձուկը սուզվել էր տախտակի տակ, կինը հասկացել էր վտնագի աստիճանը:

Շնաձկանը միաժամանակ նկատել էր նրա ընկերը, որը ափի մոտ անօադչու էր կառավարում: Նա  սկսել էր Իզաբելին ափ կանչել, իսկ կնոջ խոսքով այդ պահին նրա աչքերի առջեւ ողջ կյանքն  էր անցել:

Բարեբախտաբար, սերֆինգիստի լավ հմտությունները նրան օգնել էին, սակայն անվտանգ վայրում հայտնվելով նա դեռ երկար ժամանակ սթրեսային վիճակում էր գտնվել:

Որպես հակասթրեսային թերապիա Իզաբելը հաջորդ օրերի ընթացքում մի քանի էքստրեմալ արարքների  է դիմել. բարձրացել է 65 մ բարձրության ծառ եւ լողացել ծովային առյուծների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ