News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը  հերքեց դասախոսների զանգվածային կրճատման եւ սուբյեկտիվ մրցույթների մասին լուրերը:

Օգոստոսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայրապետյանը ներկայացրեց որոշ թվեր, մոտեցումներ, ինչպես նաեւ կիսվեց կարծիքով այն մասին, ում եւ ինչի համար է պետք քննադատել անցկացվող աշխատանքը:

Նրա խոսքով՝  դասախոսների մրցույթներ իսկապես անցկացվել են: Օրենքի համաձայն՝ քննության կարգը սահմանում է բուհը, այլ ոչ թե նախարարությունը: Կարգը հաստատվել է գիտական խորհրդի կողմից, ընդ որում խորհրդի նիստը տեւել է  մի քանի ժամ: Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անձից: Դասախոսների որակների գնահատման համար 13 չափանիշ է սահմանված՝ անգլերենի, ռուսերենի, բազային մաթեմատիկական գիտելիքների իմացություն, գիտական աստիճանի առկայություն:

Հայրապետյանը կարծում է, որ սահմանված կարգի քննադատները գիտակցաբար ընտրում են չափանիշներից նրանք, որոնք կարող են հասարակությունում արձագանք առաջացնել եւ շեշտը դնում են դրանց վրա:

«Անգլերենի տիրապետումը տալիս է մեկ միավոր, սա չափանիշներից մեկն է, սակայն պարտադիր պայման չէ», -պնդում է ռեկտորի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ հենց անցյալում էր լիակատար սուբյեկտիվիզմ, այլ ոչ հիմա: Ինչ վերաբերում է սուբյեկտիվիզմի որոշակի մասնաբաժնին, ապա հանձնաժողովի անդամները մարդիկ են   եւ բնականաբար, այն որոշակի չափով առկա է:

Սակայն դա ավելի նախընտրելի է, քան չոր մաթեմատիկական հաշվարկը, կարծում է Հայրապետյանը:

Մեկնաբանելով պնդումն այն  մասին, որ մրցույթի արդյունքներով 200 դասախոսներ առանց աշխատանքի կմնան, Հայրապետյանը նշեց, որ թիվը չափազանցված է, քանի որ մրցույթը չի անցել 58 մարդ, եւս 20-ը չի մասնակցել: Այդ 78-ի փոխարեն հրավիրվել են 100 նոր դասախոսներ, որոնք սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն: Այստեղ պարզվել է, որ նրանցից ոչ բոլորն ունեն դասախոսելու փորձ, թեեւ շատ լավ մասնագիտական տվյալներ ունեն:

Ընդ որում՝ ռեկտորի պաշտանոկատարը նշեց, որ մրցույթը կազմակերպվել էր մոտ 400 մարդու համար:

«Չեն անցել նրանք, որոնք պարզ հարցերին չեն կարողացել պատասխանել», -ասաց Հայրապետյանը:

Ճիշտ է, նա հավելեց, որ հաշվի կառնվի ուսանողների կարծիքը, դրա համար քննությունը չհանձնած, բայց ուսանողների համակրանքին արժանացած դասախոսներին, թափուր ժամեր կառաջարկվեն:

Պատասխանելով հարցին այն մասին, որ այս րոպեներին էլ բուհի առաջ հավաքվել են դասախոսներ եւ նրանք ցանկանում են հանդիպել իր հետ, Հայրապետյանը վստահեցրեց, որ ամեն օր ընդունելություն է կատարում, բայց ոչ ասուլիսի ժամանակ:

«Նրանք ավելի վաղ մամուլի ասուլիս էին անցկացրել, որի ժամանակ հնչած թեզիսներն այժմ փաստաբանները քննում են դատարան դիմելու տեսանկյունից», - ասաց նա:

Որպես հակառակորդ-գործընկերների ոչ մանկավարժական վարքի ապացույց Հայրապետյանը ներկայացրեց ուսանողներից մեկ ահազանգը. դասախոս Գագիկ Շահնազարյանի նկարը, որը քննության ժամանակ խաչապուրի է ուտում:

Տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց Շահնազարյանն է Հայարապետյանի հասցեին ինքնակենսագրական տվյալների աղավաղման մասին մեղադրանքների հեղինակը, ինչի մասին էլ հայտնեց Հայարապետյանը:

Դասախոսի հետ պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերի 1-ին: Հայրապետյանը տեղյակ չէ՝ մասնակցել է արդյոք նա մրցույթին, բայց ենթադրում է, որ կամ չի մասնակցել կամ չի անցել:

Ռեկտորի պաշտոնակատարը նաեւ վստահեցրեց, որ չի ձգտել պաշտոնի եւ պատրաստ է վայր դնել լիազորությունները, եթե պահանջվի:

Սակայն  այս պահին Հայրապետյանը ոչ միայն չի տեսնում այդպիսի անհրաժեշտություն, այլ, ընդհակառակը, ստանում է հազարավոր հաղորդագրություններ՝  աշխատանքը  շարունակելու մաղթանքներով եւ կոչերով : Սեպտեմբերին նա մտադիր է ավելի ակտիվ աշխատել, եւ նույնիսկ գործարար Ռուբեն Վարդանյանին հրավիրել է այցելել համալսարան:

Վերադառնալով անգլերենի թեմային ՝ Հայրապետյանը խոստովանեց, որ անգլերենը կարեւոր է համալսարանի համար: Բայց քննության համար անցումային շեմն է սահմանվել 5 միավորը, իսկ անգլերենը տալիս է մեկ միավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ