News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլորակի խոշորագույն ներդրումային բանկերը գործարքների ծավալների կրճատման եւ արագորեն տեմպ հավաքող ավտոմատացման հետեւանքով նախատեսում են կրճատել մոտ 30 հազար աշխատակիցների, հայտնում է Financial Times-ը:

Առաջին հերթին Եվրոպայում վերակազմավորման շրջանակում կրճատումների մասին ընթացիկ տարվա ապրիլին հայտարարել են բրիտանական բանկեր HSBC-ն եւ Barclays-ը, ֆրանսիական Societe Generale-ը, գերմանական Deutsche Bank-ը եւ ամերիկյան ֆինանսական կոնգլոմերատ Citigroup-ը: «Ակնհայտ է, որ բանկային-ներդրումային ծառայություններից եկամուտների հեռանկարները ավելի ու ավելի են դժվարանում»,- ասել է Berenberg բանկի վերլուծաբան Էնդրյու Լոուն: - Ներդրումային բանկերը դժվարությամբ են փող վաստակում զրոյական կամ բացասական տոկոսադրույքների պայմաններում»:

2018 թվականին տասնյակ առաջատար համաշխարհային բանկերի ֆինանսական եկամուտներից, արժույթի եւ բորսայական ապրանքների վաճառքից շահույթը նվազել է մինչեւ 2006 թվականի մակարդակ: Ներդրումային բանկերը «բախվում են եկամուտմների ոլորտում կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության հետ», արձանագրում է Keefe, Bruyette & Woods ընկերության վերլուծաբան Էդ Ֆերթը:

Դրանից բացի, ինչպես հիշեցնում է պարբերականը, ֆինանսական ինստիտուտները պատրաստվում են 2022 թվականին, այսպես կոչված, «Բազել IV» կանոնների ուժի մեջ մտնելուն, որոնք բանկերի կապիտալին ներկայացվող պահանջները կբարձրացնեն ըստ ռիսկի հավասարակշված ակտիվների մեծության վերահաշվարկման միջոցով: Պահանջվող կապիտալի մեծացումը շատ բանկերի համար գործարքներն ավելի պակաս շահավետ կդարձնի:

Ամենախոշոր կրճատումների մասին ընթացիկ ամսում հայտարարել է գերմանական Deutsche Bank-ը, որը մտադիր է կրճատել մոտ 18 հազար աշխատակցի: Ծրագրած վերակազմավորումը հաշվարկված է մինչեւ 2022 թվականի վերջը: Դա Deutsche Bank-ին կարժենա մոտ 7,4 մլրդ եվրո: Deutsche Bank-ը անդրազգային կարեւորագույն բանկերից մեկն է, ներկայացուցչություն ունի ավելի քան 70 երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ