News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ օգոստոսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսն թույլ չվեց համալսարանի դասախոսներին մուտք գործել դահլիճ՝ պատճառաբանելով, որ ասուլիսը հրավիրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք նախապես արդեն հավատարմագրվել են։ Նշենք, որ նրանք այն դասախոսներն են, որոնք որակավորման մրցույթի արդյունքում դուրս են մնացել եւ սեպտեմբերից այլեւս չեն դասավանդի ՀՊՏՀ–ում։ Հավելենք, որ դասախոսները դատական հայց են ներկայացրել ընդդեմ ռեկտորի պաշտոնակատարի։

Դասախոսներից Ալբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա.

«Բուհում հրդեհ է ընկել, այս հրդեհը պետք է մարվի, այս գործընթացը չպետք է շարունակվի, ցավում եմ, որ մենք լրատվականների էջերում ենք բացասական իմաստով, ինձ համար ավելի հաճելի կլիներ խոսել դրականի մասին, ոչ թե ակադեմիական անազնվությունների մասին այն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի կողմից։ Հրդեհը պետք է մարվի ռեկտորի ողջամիտ գործողությունների արդյունքում։ Եթե նա բուհի համար լավագույնն է ցանկանում, պետք է ինքն իրեն հարց տա արդյոք այս իրավիճակում բուհի համար լավագույնը իր պաշտոնավարումն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ