News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախորդ շաբաթվա վերջին Ավստրալիայի հարավ-արեւելքում, որը հայտնվել էր անտարկտիկական ցիկլոնի ազդեցության տակ, 35 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Երկուշաբթի այս մասին հայտնել է Հիդրոօդերեւութաբանության ազգային բյուրոն:

Բյուրոյի ավագ օդերեւութաբան Դինա Ստյուարդի խոսքով՝ Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում ձյունը տեղացել է սառը անտարկտիկական ցիկլոնի պատճառով:

Հարավային բեւեռից եկած ցիկլոնը սառը եւ ուժեղ սրընթաց քամի, ձյուն եւ ձյունամրրիկ է բերել: «Վաղ առավոտյան ձնածածկույթը զարմացրել եւ ուրախացրել էր Վիկտորիա նահանգի բնակիչներին: Քաղաքներից շատերում, որոնց փողցները հանգստյան օրերին ծածկվել էին ձնով, երբեք ձյունամրրիկներ չեն եղել եւ քաղաքային ծառայությունները պարզապես պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ ճանապարհների մի մասը փակվել էր: Բարեբախտաբար, ձյունը հալվել էր մինչ նոր աշխատանքային շաբաթի մեկնարկը», - հավելել է նա:

«Դա առաջին ձյունն էր 1985-ից հետ, երբ Գոուլբեռնում բարակ ձյան շերտ էր գրանցվել», - ասել է օդերեւութաբան Մաքյլ Էֆրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ